12.02.2021 27.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելը` առանց նախապայմանների, շահառուների տվյալ խմբի համար չկիրառելով անզավակ լինելու պահանջը և տարիքային սահմանափակումը: 0 0 0 559
Discussed 01.02.2021 - 16.02.2021 «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները մեղմացնում կամ վերացնում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության մատուցման սահմանափակումները, դրանով իսկ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձևով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա, մինչդեռ օրեցօր զարգացող վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ավելի մեծածավալ կիրառումը կարող է իրեն որոշակի դերն ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Օրենքի դրույթների ազատականացումը առավել ակտուալ է այն տրամաբանությամբ, որ ծնելիության բարձրացումն այսօր հանդիսանում է մեր երկրի ռազմավարական խնդիրներից մեկը: 0 0 0 1104
Discussed 14.04.2020 - 29.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունմամբ կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանների կիրառմամբ բուժօգնություն ստացող շահառուների շրջանակը 1 0 0 3038
Discussed 28.08.2018 - 12.09.2018 «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին: 1 0 0 3125