08.03.2022
Առաջարկում ենք Նախագծի Հավելված 2-ի 9-րդ մասի 9-րդ կետը հանել Նախագծից՝ հոգեկան առողջության և սեռական կողմնորոշման հիմքով խտրական դրույթներ պարունակելու և ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասելու պատճառով:
Առաջարկվող նախագծով սահմանվում է փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, նրա գործունեության կարգը, այդ թվում պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը:
Discussed
21.02.2022 - 08.03.2022
Type
Decision
Area
Healthcare
Ministry
Ministry of Healthcare
Status
Views 12092
Print08.03.2022
Առաջարկում ենք Նախագծի Հավելված 2-ի 9-րդ մասի 9-րդ կետը հանել Նախագծից՝ հոգեկան առողջության և սեռական կողմնորոշման հիմքով խտրական դրույթներ պարունակելու և ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասելու պատճառով:
08.03.2022
1. Նախագծով նախատեսված է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը։ Կազմում ընդգրկված են 4 ՀԿ-ներ։ Նախագծից պարզ չէ, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվել նշված ՀԿ-ները։ Առաջարկում ենք սահմանել Հանձնաժողովի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգ։
08.03.2022
2. Նախագծով սահմանված է Հանձնաժողովի գործունեության կարգը, որի շրջանակներում նախատեսված չէ Հանձնաժողովի գործունեության սկզբունքները, անդամներին ներկայացվող անձնային որակները և մասնագիտական պահանջները: Ըստ այդմ, առաջարկում ենք կարգում սահմանել Հանձնաժողովի գործունեության սկզբունքները, այդ թվում նաև անձանց տվյալների պաշտպանության սկզբունքը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամների անձնային որակները և մասնագիտական պահանջները։