Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 03.11.2025 - 19.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-196-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Գործարքի առարկա գույքի, բաժնեմասի (բաժնետոմսի, փայի), և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը» սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատվել է վերոնշյալ կարգը, որտեղ հավելվածի 1-ին կետով սահմանվել է որոշման իրավահարաբերությունների շրջանակը, որի վրա տարածվում է որոշումը: Նկատի ունենալով, որ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց դեպքում սեփականատեր է հանդիսանում Հայաստանի  Հանրապետությունը՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման 1-ին կետում իրականացնել լրացում, որով ՀՀ կառավարությունը ի դեմս Հայաստանի Հանրապետության իր իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքը կիրացնի հաստատված կարգի հարաբերությունների մասնակից անձանց շրջանակում: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նախագծում լրացում կատարելու նպատակից, քանի որ գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ  ՀՀ կառավարությունը նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու պարագայում կայացնում է որոշում՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին, մինչդեռ նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում նույնպես անհրաժեշտ է համապատասխան իրավական հիմք: Հետևաբար, նախատեսվում է որոշումը լրացնել նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում ՀՀ կառավարության որոշում կայացնելու դրույթով:
Մնաց {days} օր
0 817

Discussed 15.01.2025 - 05.02.2025

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել ապաստանի ոլորտում օրենսդրական դաշտը։ Մասնավորապես՝ առաջարկվող բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ունենալ, ի թիվս այլնի, միջազգային պաշտպանության հստակ ձևեր, որոնք ներառում են ոչ միայն փախստականներին ապաստան տրամադրելը, այլև չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրացիների պաշտպանությունը, «փախստական» հասկացության տարրերի առավել հստակ բնորոշում, ապաստանի մերժման հստակ և կանխատեսելի հիմքեր, ապաստան հայցողների սոցիալական աջակցության արդարացի ընթացակարգեր, իրավաբանական օգնություն ստանալու ապաստան հայցողների իրավունքի ապահովման երաշխիքներ, առավել թափանցիկ, հեշտացված և կանխատեսելի ընթացակարգեր և պատճառաբանված որոշումներ, անձնական տվյալների օգտագործման հստակ կանոններ, սահմանին ապաստան հայցողների, քրեական հետապնդման ենթարկվող և հանձման ենթակա օտարերկրացիների, երեխաների իրավունքների երաշխիքներ։ Առաջարկվող փոփոխությունները միտված են նաև ապաստանի վերաբերյալ օրենսդրությունը Եվրոպական միության իրավական համակարգին առավելագույնը մոտարկելուն։ Մասնավորապես՝ նախագծերով առաջ քաշված մի շարք բարեփոխումների հիմքում ընկած են ապաստանի ոլորտում Եվրոպական միության հրահանգներով սահմանված դրույթները, որոնք ձևավորվել են միջազգային լավագույն փորձի ամփոփման արդյունքում։  
Մնաց {days} օր
0 2493

Discussed 13.05.2024 - 28.05.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը    Գործող հրամանով սահմանված դրույթի համաձայն՝ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին լրացուցիչ հատկացումներ նախատեսված են գործուղված միայն այն մասնագետների համար, որոնք չեն առաջադրվել իրավաբանական անձանց կողմից:  Նախագծով առաջարկվում է վերանայել կարգի 13-րդ կետի ձևակերպումը, և հնարավորություն ընձեռել գործուղված բոլոր մասնագետներին (այդ թվում՝ իրավաբանական անձանց կողմից առաջադրված) ստանալ աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով։
Մնաց {days} օր
0 2802

Discussed 08.12.2023 - 23.12.2023

«Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով նախատեսվում է կանոնակարգել դատարաններում կամ այլ պետական մարմիններում փաստաբանական գործունեություն իրականացնելիս փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքին ներկայացվող պահանջները: Դրանք պետք է սահմանվեն Պալատի խորհրդի կողմից: Նախագծով սահմանվել է վերը նշված պահանջները փաստաբանների կողմից պահպանելու պարտականությունը որպես փաստաբանի վարքագծի կանոն: Նախագծի մի շարք կարգավորումներով նախատեսվում է բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները՝ ընդլայնելով հանրային պաշտպանի գրասենյակի դերակատարությունը: Առաջարկվում է  նաև շտկումներ կատարել փաստաբանների կարգապահական վարույթների կառուցակարգերում
Մնաց {days} օր
1 5035

Discussed 03.11.2023 - 18.11.2023

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
Մնաց {days} օր
0 4272

Discussed 30.05.2023 - 14.06.2023

««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Ներկայացվող օրինագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (Որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից։ Որոշման այդ նախագիծը, որը մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, նպատակ ունի հստակեցնելու Որոշմամբ սահմանված համայնքների անվանումները (հաշվի առնելով նախորդ տարիներին իրականացված վարչատարածքային բարեփոխումները), ինչպես նաև ավելացնելու պետական ծառայություններ մատուցող համայնքների թիվը՝ նկատի ունենալով մի շարք համայնքներում գրանցված արդյունքները և ընդհանուր դրական միտումները։
Մնաց {days} օր
0 4070

Discussed 20.12.2022 - 04.01.2023

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության նոր քրեակատարողական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), որը նախատեսել է բազմաթիվ նոր իրավակարգավորումներ, սահմանել նոր ինստիտուտներ և մոտեցումներ, անհրաժեշտություն է առաջացել ընդունել ոլորտի առաձին ուղղությունները համակարգող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ: Օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 28-ի N 1114-Ա որոշումը, որով ի թիվս այլ իրավական ակտերի նախատեսվել է նաև իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունուման անհրաժեշտությունը, որը բխում է Օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգավորումներից:
Մնաց {days} օր
1 4891

Discussed 02.06.2022 - 17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված են փաստաբանական գրասենյակների համար իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների միայն ընդհանրական հասանելիության համար վճարման չափերը՝ անկախ լրացուցիչ հարթակների միջոցով համակարգին հասանելիություն ստանալու դեպքերի քանակից: Նախագծով սահմանվել է լրացուցիչ ծառայությունների նշված տեսակի մատուցման պայմանների ամբողջական շրջանակը, այդ ծառայությունների իրականացման կարգից բխող բոլոր դեպքերի համար վճարի առանձին չափերը։
Մնաց {days} օր
0 4677

Discussed 02.06.2022 - 17.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1110-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնող սուբյեկտների շարքում ընդգրկված փաստաբանական գրասենյակների կողմից համակարգից օգտվող աշխատակիցների թիվը գործունեության ընթացքում ցանկացած պահի ավելացնելու հնարավորություն։
Մնաց {days} օր
0 4578
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: