Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 28.10.2025 - 12.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է՝ 1) վերանայել արտարժույթով արտահայտված գործարքների և գործառնությունների հաշվառման կանոնները, ինչպես նաև սահմանել կարգավորումներ արտարժույթով արտահայտված որոշ գործարքների և գործառնությունների հաշվառման մասով, 2) վերանայել oրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դրույթը՝ նախատեսելով, որ շահութահարկ վճարողի կողմից իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների ոչ միայն տեղաբաշխման (որը վերաբերում է բաժնետիրական ընկերություններին), այլ նաև օտարման (որը վերաբերում է մասնավորապես՝ ՍՊԸ-ներին) դեպքում տեղաբաշխման (օտարման) գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը եկամուտ չի համարվում, 3) վերանայել տոկոսների մասով եկամտի հաշվեգրման կարգավորումները՝ սահմանելով հայեցողություն տոկոսների տեսքով եկամտի հաշվեգրման մասով՝ նախատեսելով, որ տոկոսների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված կամ տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից, 4) վերանայել ինքնավար էներգաարտադրողների կողմից ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերի նվազեցումը սահմանափակող դրույթը՝ ինքնավար էներգաարտադրողներին թույլատրելով ներտնտեսական նպատակներով օգտագործվող էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված ծախսերը նվազեցնել համախառն եկամտից։ Ինչպես նաև սահմանվում է, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հավասար փոխհոսքերի տեսքով ստացվող էլեկտրական էներգիայի սկզբնական արժեքը որոշումն է ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի արտադրության համար կատարված ծախսերի չափով, 5) հստակեցնել արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտների և ծախսերի հաշվառման կարգավորումները, 6) հստակեցնել ներկայացուցչական ծախսերի նվազեցման հետ կապված կարգավորումները, 7) վերանայել և հստակեցնել օրենսգրքով սահմանված՝ դրամարկղային մեթոդով ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման կարգավորումները, 8) վերանայել դրոշմավորման ենթակա կաթնամթերքի գծով որակական կորուստների՝ համախառն եկամտից նվազեցման նորման՝ սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով։
Մնաց {days} օր
0 2302

Discussed 05.09.2025 - 21.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող օրենքի փոփոխությամբ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողները դասակարգվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություններ, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացողներ, ինչպես նաև մինչև 15 կՎտ (ներառյալ) հզորությամբ էլեկտրական ցանցին միացած մնացած բոլոր ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողներ, և զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների՝ զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող չհանդիսացող ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած մնացած սպառողներ:Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների մասով ինքնավար էներգաարտադրողի՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու կամ ինքնավար խմբում ներգրավվելու իրավունքների վերաբերյալ դրույթները իրագործելի են, երբ նրանց հաշվառման համակարգը բավարարում է շուկայի կանոններով սահմանված պահանջներին:Փոփոխություն է կատարվել բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության համար, որի չափը նախկին ոչ ավելի քան 150 կՎտ-ի փոխարեն սահմանվել է ոչ ավելի քան 50 կՎտ:Սահմանվել են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներ և զուտ բիլինգային ինքնավար խմբերը, նրանց կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքի հաշվարկման կարգը, ինչպես նաև անցումային դրույթներ մինչև  մինչև 2026 թվականի մայիսի 1-ը և դրանից հետ փոխհոսքերի պայմանագիր կնքած 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ արտադրողների համար։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 1-ին։     
Մնաց {days} օր
4 2311

Discussed 23.03.2021 - 07.04.2021

««ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ Իրականացվող օրենսդրական փոփոխությունների միջոցով կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների կողմից փոխհոսքերի իրականացման մեխանիզմները՝ հնարավորություն տալով նրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիան սպառել այլ հաշվառման կետում, ինչպես նաև ձևավորել ինքնավար արտադրողներ խմբեր ինչպես բնակիչներից, այնպես էլ կազմակերպություններից:
Մնաց {days} օր
0 7801

Discussed 20.04.2020 - 06.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ներդնել մեխանիզմ՝ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացի շրջանակում առևտրային  հաշվառքի սարքի, մասնավորապես՝ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի լարման և հոսանքի տրանսֆորմատորների խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարման համար, ինչպես նաև բարելավել առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո վերահաշվարկի անհրաժեշտության դեպքում վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը սպառողին  գրավոր ներկայացնելու  գործընթացը:
Մնաց {days} օր
1 3973
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: