Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 01.04.2026 - 17.04.2026

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը կստանա լիազորություն սահմանել հանրային հատվածի կազմակերպությունների լրիվ մաշված գույքի դուրսգրման կարգը, ինչպես նաև գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Մնաց {days} օր
0 443

Discussed 30.03.2026 - 15.04.2026

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հարկման նպատակով կիրառվող՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգն ազատականացնելու միջոցով բարձ­րաց­նել տնտեսության ներդրումային գրավչությունն ու տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև արագացնել տնտեսության արտադրական և տեխնոլոգիական հիմքի արդիականացման գործընթացը:
Մնաց {days} օր
0 618

Discussed 27.03.2026 - 13.04.2026

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող մի շարք ՀՀ կառավարության որոշումները, որոնք չեն բխում ոլորտը կարգավորող գործող օրեսդրության պահանջներից:
Մնաց {days} օր
0 371

Discussed 25.03.2026 - 14.04.2026

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդուն­ման նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի սահմանումը և հարկ­ման արդյունավետ կարգավորումների ներդրումն է: Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկերի համար ֆոնդային բորսաներում ցուցակման լրացու­ցիչ տնտեսական խթանների ձևավորումն է:
Մնաց {days} օր
0 696

Discussed 04.03.2026 - 24.03.2026

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպա­տակը ակցի­զա­­­յին հարկով հարկվող ապրանքների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերի վերա­նա­յումը, անուղղակի հար­կերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկա­մուտ­ների ապահովումը, ԵՏՄ հար­կային քաղա­քականության և վարչարարության ոլորտ­նե­րում համա­­գործակցության շրջա­նակ­ներում ակցի­զային հարկերի դրույ­քա­չա­փերի ներ­դաշ­նա­կե­ց­ումը, ինչպես նաև անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայ­մա­նա­վոր­ված՝ ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեք­սա­վո­րումն է:
Մնաց {days} օր
0 957

Discussed 03.03.2026 - 18.03.2026

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները կներառվեն, Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ամբողջական փաթեթում և կհանդիսանան կարևոր տեղեկատվության աղբյուր սուբվենցիաների տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման համար:
Մնաց {days} օր
0 586

Discussed 02.03.2026 - 17.03.2026

««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթով առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառույթները (ռեեստրի վարում, որակի հսկողություն, հաշվետվությունների ստացում և այլն) վերապահել քաղաքականություն իրականացնող մարմնին՝ Ֆինանսների նախարարությանը։
Մնաց {days} օր
0 678

Discussed 10.02.2026 - 02.03.2026

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպա­տակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաս­­­­տավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով
Մնաց {days} օր
1 964

Discussed 06.02.2026 - 22.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կոր­­ցրած ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1317-Ն որոշման 1-ին կետով սահ­ման­ված թիվ 1 հավելվածի այն դրույթները, որոնցով ման­կա­կան գրականության, դպրո­ցա­կան և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտա­կան կամ ուսում­նական և այլ հրատարակություն համար­վող գրականության օտար­ման գործարքներն ԱԱՀ-ից ազատվելու համար պահանջվում է Նախարարության կողմից տրամադրված երաշ­խա­վորություն։
Մնաց {days} օր
2 945
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: