23.04.2024 08.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Ծառայությանը իրավունք վերապահել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պարզաբանում տալու: 0 2 0 336
Discussed 17.04.2024 - 02.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մի շարք բժշկական փորձաքննությունների (ռազմաբժշկական, դատաբժշկական, բժշկասոցիալական և այլն) ընթացքում իրականացվող գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համապատասխան տարբերակով արխիվային տեղեկատվության պահպանման անհրաժեշտությամբ: Քաղաքացիների բժշկական փորձաքննությունների ընթացքում փորձաքննություն իրականացնող մարմիններին բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրվում են գործիքային ախտորոշիչ հետազոտությունների վերաբերյալ համապատասխան բժիշկ մասնագետների եզրակացությունները, մինչդեռ փորձաքննական աշխատանքների, ինչպես նաև տարբեր վարույթային գործերի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում հետագայում ձեռք բերել վերոնշյալ հետազոտությունների ժապավենները, լուսապատճենները (լուսանկարները), էլեկտրոնային կրիչները: 1 1 0 303
Discussed 04.04.2024 - 26.04.2024 ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը հանդիսանում է BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիր, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը՝ մշակվել է սույն հրամանի նախագիծը: 3 6 1 646
Discussed 28.03.2024 - 12.04.2024 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Վարչապետին կվերապահվի լիազորություն՝ հաստատելու Ծառայության զարգացման հնգամյա ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, որի արդյունքում օրենսդրական հիմքեր կստեղծվեն Ծառայության շարունակական կատարելագործման և թիրախային բարեփոխումների իրականացման համար։ 1 9 1 635
Discussed 08.02.2024 - 29.02.2024 ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի մարտի 23-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» և Կառավարության լիազորող նորմի ամրագրման հանգամանքով, ինչպես նաև Վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի պահանջից: 3 5 0 1335
Discussed 16.01.2024 - 31.01.2024 ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու համար: 7 2 0 912
Discussed 18.12.2023 - 03.01.2024 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության պետի տեղակալի միայն ոչ զինվորական ծառայության՝ պետական վարչական պաշտոններ, կանոնակարգել Ծառայության պետի լիազորությունները, Ծառայության պետին և պետի տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև Ծառայությունում ծառայության անցման հետ կապված մի շարք այլ իրավահարաբերություններ: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Ծառայությունում իրականացվող ծառայությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի համատեքստում կընդգրկվի պետական ծառայության տեսակների մեջ: 0 3 0 1593
The draft has been accepted Discussed 01.11.2023 - 16.11.2023 «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների սեփականատերերի կողմից տրվող հուշարձանների պահպանական պարտավորագրի ձևի հաստատում 0 0 0 1169
Discussed 01.11.2023 - 19.11.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ծառայությունն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշուման N 2 հավելվածով հաստատվող Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում: 3 2 1 1332