Add to favourites

ԿԱՐԵՎՈՐ ԹՌՉՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԿԹՏ-ների որոշումը և առանձնացումը հանդիսանում է BirdLife International միջազգային կազմակերպության նպատակային խնդիր, որին անդամակցում է նաև մեր երկիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնապահպանական ազգային քաղաքականությունը ձևավորվում է հիմք ընդունելով նաև այն միջազգային պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնում է համապատասխան միջազգային պայմանագրերին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև հաշվի առնելով թռչունների պահպանության միջազգային միության (BirdLife International) կողմից մշակված՝ ԿԹՏ-ների որոշման միջազգայնորեն ճանաչված չափորոշիչները տեղայնացնելու և ազգային օրենսդրական կարգավորումներում արտացոլելու հանգամանքը՝ մշակվել է սույն հրամանի նախագիծը:

  • Discussed

    04.04.2024 - 26.04.2024

  • Type

    Order

  • Area

    Nature protection, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 615

Print

Suggestions

Լյուբա Բալյան

19.04.2024

1. Առաջարկում ենք Նախագծի հավելվածի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում նշել՝ ԿԹՏ-ների առանձնացման և ընտրության առանձնահատկությունների մշակման համար հիմք են հանդիսացել BirdLife International-ի կողմից սահմանված չափորոշիչները։ 2. Առաջարկում ենք Նախագծի հավելվածի 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում ավելացնել նաև նոր կետ հետևյալ բովանդակությամբ «Կարևոր թռչնաբանական տարածքները թռչունների պահպանության համար առանձնացված (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս կամ դրանց մեջ ներառված) բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ են, որոնք ծառայում են թռչունների բնադրման, ձմեռման կամ հանգստի համար:», որը ներառված է «Կենդանական աշխարհի մասին» օրենքի Հոդված 1-ում՝ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններում: Նպատակահարմար է նաև ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնում ավելացնել Նախագծի հիմնավորման մեջ նշված «Դրանք առաջին հերթին ներառում են՝ • ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների ապրելավայրերը, • համեմատաբար մեծ քանակությամբ հազվագյուտ և խոցելի տեսակների (ենթատեսակներ, պոպուլյացիաներ) կուտակման վայրերը, այդ թվում՝ միջազգային Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների, • զգալի մեծ թվով էնդեմիկ տեսակների ապրելավայրերը, ինչպես նաև այնպիսի տեսակների, որոնց տարածումը սահմանափակվում է մեկ բիոմով, • բնադրող, փետրափոխվող, չվող, ձմեռող և այլ թռչնատեսակների խիտ կուտակման վայրերը:» մասը: 3. Առաջարկում ենք Նախագծի հավելվածում ներկայացնել «բիոմ» օգտագործվող բառի բացատրությունը: 4. ԿԹՏ-ների Միջազգային Չափորոշիչների Կետ 5-ում "թռիչքուղի" բառը փոխարինել "չուի ուղիներ" բառակապակցությամբ 5. "A4" կատեգորիայի անվանման համար առաջարկում ենք "Խմբակային թռչնատեսակներ" բառակապակցության փոխարեն օգտագործել "Թռչնատեսակների խիտ կուտակման տարածքներ" բառերը։ 6. Նախագծի հիմնավորման Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը կետում «այդ թվում՝ միջազգային և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,» բառերը փոխարինել «այդ թվում՝ միջազգային Կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակների,» բառերով: ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիա

See more