Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 24.08.2021 - 08.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
0 4500

Under development

Discussed 17.08.2021 - 02.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգարգում փոփոխություններ կատարելու մասին
0 4297

Discussed 22.07.2021 - 07.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի N 545-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձանց իրավունքները, իսկ փոխատեղումը կիրականացվի ըստ նույն կուրսի և մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի:
0 4928

Discussed 17.03.2021 - 01.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ ունկնդիրները Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են կրթաթոշակ, որը համապատասխանում է ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրության չափին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների մեծամասնությունը իրենց մասնագիտական պատրաստմանը զուգահեռ շարունակում են ծավալել այլ վճարովի՝ այդ թվում պետական աշխատանքային գործունեություն, ինչի արդյունքում պետության կողմից վարձատրվում են կրկնակի: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով կարգավորման ենթակա ոլորտում առաջացած խնդրի լուծման անհրաժեշտությունը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, համաձայն որի՝ Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ունկնդիրները ստանում են կրթաթոշակ:
3 5517

The draft has been accepted

Discussed 05.05.2020 - 26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հիմնական ընդհանուր կրթությամբ դիմորդներին լիազոր մարմնի կողմից ուսումնական հաստատությանը հատկացված անվճար տեղերից ավել դիմորդների դեպքում ընդունվել ուսումնական հաստատություն` վճարովի ուսուցման համակարգ:
0 6766

Under development

Discussed 21.02.2020 - 08.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403–Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 396-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1403-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
0 6903

Under development

Discussed 01.03.2019 - 17.03.2019

«Հայաստանի Հանրապետության 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 140 տեղ` ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը առկա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով:
0 8524

Under development

Discussed 24.07.2017 - 11.08.2017

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր Հիշյալ օրենքների նախագծերով առաջարկվում է ՀՀ Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց ազատել նաև հետաքննության մարմնի պետին և աշխատակիցներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում առավելապես իրականացնում են քննչական գործողություններ: Հետևաբար այլ պաշտոնների համատեքստում նաև այս անձանց համար բացառության նախատեսումը կհանգեցնի չհիմնավորված տարբերակված մոտեցման վերացմանը: Միևնույն ժամանակ առաջարկվում է քննիչների թեկանածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար նախատեսել մասնագիտական պատրաստման ընթացքում կրթաթոշակ ստանալու հնարավորություն՝ հավասար պայմաններ ստեղծելով Արդարադատության ակադեմիայում ուսումնառող այլ ունկնդիրների հետ:
9 10606