Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<գ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է Գանձարան մուտքագրվող իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումները, իսկ նույն ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը: Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային, հետևաբար առաջարկվում է թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
0 2207

Discussed 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը: Հաշվի առնելով, որ տվյալ գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային, իսկ ՀՀ էկոնոմիկային նախարարությունը թանկարժեք մետաղների բնագավառում մշակում և իրականացնում է քաղաքականությունը, կազմակերպում է թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունները, հետևաբար Ֆինանսների նախարարության կողմից շրջանառվում է <<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագիծը, որով առաջարկվում է հանել հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների կատարումը ֆինանսների նախարարության լիազորություններից՝ վերապահելով այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման մեջ, քանի որ վերջինովս սահմանված է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալությունը:
0 2260

Discussed 26.10.2022 - 10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը (այսուհետ՝ Գանձարան) թանկարժեք մետաղներով և քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է Գանձարան մուտքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, որակական գնահատման ապահովում և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումների կատարում, թանկարժեք քարերի անվանման որոշում և որակական գնահատման ապահովում, պետական մարմինների և դատարանների կողմից ընդունված որոշումների հիման վրա կատարվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի փորձաքննություններ, Գանձարան մուտքագրվող և ելքագրվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի շուկայական գնահատում, ինչպես նաև թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակող թանգարանային նմուշների ու արխիվային արժեքների փորձաքննություններ: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի փորձաքննությունների կատարման գործառույթը ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում է ոչ պրոֆիլային գործառույթ, և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը, ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշման հավելված 1-ի 10-րդ կետի ա) ենթակետի համաձայն, իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան, պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ այլ փորձաքննություններ), առավել նպատակահարմար է  Գանձարանի փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:  
0 2080

Under development

Discussed 07.09.2022 - 22.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 83-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1331-Ն ՈՐՈՇՈՒՄՆՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Որոշման նախագծով սահմանվում է, որ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների, թանկարժեք քարերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման ժամանակ առաջնորդվել 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի N30 որոշման N13 և N14 հավելվածներով և 2014 թվականի նոյեմբերի 6-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N 199 որոշման դրույթներով սահմանված կարգավորումներով։
0 2143

Under development

Discussed 24.12.2021 - 13.01.2022

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ։
0 3296

Discussed 13.12.2021 - 28.12.2021

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի և «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, այդ թվում` թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործառնություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստր սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթը «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրի բխող նորմատիվ իրավական ակտեր
0 3187

Under development

Discussed 10.02.2021 - 04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային միջոցների մասին» N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների  և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին դրույթի 10-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր), որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը  (ԵԱՏՄ ԱՏԳ  ԱԱ 7113, 7114, 9003 19  000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**,  9103**, 9105**,  9111**, 9112**, 9113 10 100 0,  9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից  և 9608 30 000 0-ից ծածկագրեր), նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին Արձանագրության (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 7-րդ Հավելված) X բաժնին համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ միջոցը կիրառվելու է սույն որոշման ընդունման պահից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության համար նախատեսվել է՝ 1200 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների ոչսակագնային քվոտա, 2000 տոննա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրք 7106-ից չմշակած տեսքով արծաթի ոչսակագնային քվոտա։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը:
0 4307

Under development

Discussed 25.06.2020 - 11.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ  ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ։
0 5439

Discussed 28.09.2018 - 15.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի փոփոխման հիմնական նպատակն է` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դարձնել այն ավելի  հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար:
0 6330