Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին>> N 743-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետի <<գ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է Գանձարան մուտքագրվող իրերի փորձաքննությունը, որակական գնահատման ապահովումը և թանկարժեք մետաղների ստուգիչ տարրալուծումները, իսկ նույն ենթակետի <<դ.>> պարբերության համաձայն՝ իրականացնում է հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունը, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրումը, տրամադրումը և հաշվառումը:

Հարկ է նկատի ունենալ, որ նշված գործառույթները ՀՀ ֆինանսների նախարարության համար հանդիսանում են ոչ պրոֆիլային, հետևաբար առաջարկվում է թանկարժեք մետաղներով ու քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության /Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի/ փորձաքննությունների կատարման մասով գործառույթների կատարումը վերապահել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության, տարբերանիշերի և անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման գործառույթների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

  • Discussed

    26.10.2022 - 10.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2180

Print