Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 31.07.2019 - 21.08.2019

Պետական գույքի ոլորտի ռազմավարական փաստաթուղթը հաստատելու մասին Պետական գույքի կառավարման ոլորտում արդյունավետ որոշումներ ընդունելու ճանապարհին առաջին հերթին խոչընդոտ է հանդիսացել ՀՀ-ում տնտեսական ակտիվության գոյություն ունեցող շրջանակները, որոնք վերջին տարիներին գնալով ավելի են նեղացել։ Որպես հետևանք իրավաբանական անձանց և հասարակության լայն շրջանակները մասնակցություն չեն ցուցաբերել պետական գույքի ձեռք բերման և արդյունավետ օգտագործման գործընթացին, հատկապես այն պատճառով, որ տվյալ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մակարդակը հեռու է եղել բավարար լինելուց և նրանց համար ուրվագծված չեն եղել այդ գույքի օգտագործման հեռանկարները և գույքի օգտագործումից ստացվող եկամուտները։ Այլ կերպ, հասարակության բոլոր շերտերի պահանջարկը և նրանց պոտենցիալ ջանքերը հաշվի չի առնվել պետական գույքի առաջարկի ոլորտում քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս։
0 6030

Discussed 15.07.2019 - 30.07.2019

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է արվել, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է նշված գործարքները վավերացրաժ նոտարը, ինչպես նաև նախատեսվել է մինչև այս կարգավորումը նախատեսելը պետական գրանցման դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն: Նախատեսվել են նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է հարգելի համարել ժամկետը բաց թողնելը: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը: Բացի այ սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցումն իրականացնող մարմինը հարգելի է համարել ժամկետը բաց թողնելը: Նշված փոփոխությունից բխում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որոնք կապված են նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելու հետ: Բացի այդ լրացում է կատարվել նաև Քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածում, որով սահմանվել է վճարումների կատարման բացառապես անկանխիկ եղանակ տարաժամկետ վճարելու պայմանով կնքված անշարժ գույքի  առուվաճառքի պայմանագրի դեպքում:   
5 8892

Under development

Discussed 11.04.2019 - 03.05.2019

«Հայաստանի Հանրա«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գտնվող չօգտագործվող պետական գույքը ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ելնելով անշարժ գույքի գնահատված արժեքից սահմանված պահանջներով, որոնց բավարարման դեպքում՝ գույքը կտրամադրվի անհատույց օգտագործման, ինչպես նաև կվերացվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում և ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տրամադրման դեպքում գործող կարգի հետ առաջացող հակասությունները:
0 6633

Under development

Discussed 22.11.2018 - 13.12.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը արդիականացնելու նպատակով համապատասխան մասնագիտական կառույցների հետ քննարկվել են հաշվառման փաստաթղթային համակարգից էլեկտրոնային ինտեգրացված համակարգին անցում կատարելու հնարավորությունները:
0 6830

Under development

Discussed 20.08.2018 - 07.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պարզեցնել թափանցիկ ու հրապարակային դարձնել պետական գույքի օտարման ընթացակարգը՝ նվազագույնի հասցնելով վարչարարությունն ու օտարման գործընթացում իրականացվող աշխատանքների ժամկետները
0 7822

The project has not been accepted

Discussed 03.04.2018 - 25.04.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին պարզեցնել պետական գույքի օտարման ընթացակարգերը և նվազեցնել վարչարարությունը, սահմանելով պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված օտարման ենթակա գույքի վերաբերյալ սկզբունքերը և պայմանները, ինչպես նաև ապահովել վարչարարության կրճատումը:
0 8234

Discussed 16.10.2017 - 31.10.2017

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը 
11 8693

The draft has been accepted

Discussed 27.01.2017 - 12.02.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված՝ յուրաքանչյուր  միավոր մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառության կազմակերպում»
0 9146