Add to favourites

«Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը հաստատելու մասին

Պետական անշարժ գույքի օտարման գործընթացում կատարված ծախսերի փոխհատուցման և փոխհատուցումից հետո գոյացած միջոցների տնօրինման կարգը 

  • Discussed

    16.10.2017 - 31.10.2017

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8649

Print

Suggestions

Թամազ Սահակյան

23.10.2017

11. ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքը ոչ կիրառելի լինելու վերաբերյալ տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը: Անհրաժեշտ է կազմել տեղեկանք, թե պետական բյուջեից ինչ ծախսեր են կատարվելու գույքի վաճառքը առաջարկվող եղանակով իրականացնելու համար: Տեղեկանքի անհրաժեշտությունը ուղղակիորեն բխում է որոշման նախագծի անվանումից և բովանդակությունից, ինչպես նաև ՀՀ-ում իրավական ակտերի կազմմանը ներկայացվող կանոններից և պահանջներից:

Թամազ Սահակյան

23.10.2017

10. Փաստարկված և հիմնավորված չէ միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին տրվող վաճառքի գնի մինչև 10%-ի չափը: Ըստ կարգի՝ «8.Պետական անշարժ գույքի օտարման հետ կապված միջնորդական (բրոքերական) կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների փոխհատուցման ծախսերը չեն կարող գերազանցել օտարման ենթական գույքի վաճառքի գնի 10 %-ը:»: Նախ, անհասկանալի է, թե որտեղից է վերցված 10%-ը: Երկրորդ, նման սահմանափակումը չունի մոտիվացիոն բնույթ, քանի որ այն կապված չէ ծառայություններ մատուցող կազմակերպության ջանքերի և դրանց արդյունքում կրած ծախսերի հետ: Այդ նպատակով, նման տոկոսադրույքը պետք է տարբերակվի և, առաջին հերթին, փոխհատուցի միջնորդ կազմակերպության կոնկրետ գործարքի հետ կապված բոլոր ծախսերը, այնուհետև՝ նախատեսի պարգևավճար՝ գործարքի հաջողության համար: Ընդ որում, պարգևավճարի մեծությունը պետք է տարբերակվի՝ ելնելով վաճառքի գնից՝ ավելի հստակ գույքի գնահատված արժեքի և փաստացի վաճառքի գնի միջև առաջացած տարբերությունից: Դրանով իսկ կօպտիմալացվեն կատարվող ծախսերը (այսինքն դրանք կհասցվեն նվազագույնի) որպեսզի տնտեսված գումարները ստանան միջնորդական (բրոքերական) կազմակերպությունները:

Թամազ Սահակյան

23.10.2017

9. Անհրաժեշտ է նախատեսել պատասխանատվության ինստիտուտ այն դեպքերի համար, երբ միջնորդական (բրոքերային) կազմակերպություններին «անցած» գույքը ինչ-ինչ պատճառներով գործածությունից դուրս է գալիս կամ ոչնչացվում:

See more