Drafts

In the title
Draft development authority
Type

The project has not been accepted

Discussed 18.12.2019 - 09.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
0 6322

Under development

Discussed 27.08.2019 - 11.09.2019

«Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Սույն նախագծի նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, ովքեր ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայությունների մատուցումն է իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից: Խնամատար ընտանիքը  պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան: Ծառայությունը շահավետ է երկուսի համար.  տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը՝ առանց բնակարնի համար վարձ վճարելու՝ բնակվելու հնարավորություն՝ տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Այս ծառայության շահառուների ընտրությունը, նրանց  կարիքների գնահատումը իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը (դեպք վարողը) և ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծվող  գնահատող հանձնաժողովը: Պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի և ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը:  Որպես  ծրագրի երաշխավոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը,  հանձինս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության:               
1 9018

The project has not been accepted

Discussed 05.02.2019 - 21.02.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր   «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)` 1. նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների հետ պայմանագիր կնքելիս կոնտրագենտների կողմից իրենց իրական շահառուներին առնչվող տեղեկատվության անվերապահ բացահայտման պարտականություն՝ այդ մասին նոտարի մոտ արված բանավոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, ընդ որում, նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 338.1-ին հոդվածով. 2. կեղծ տեղեկություններ տրամադրելու կամ տրամադրված տեղեկություններում փոփոխություն տեղի ունենալու պարագայում այդ մասին նոր հայտարարարություն չներկայացնելու համար նախատեսվել է պետության, ինչպես նաև պետության մասնակցությամբ կազմակերպությունների՝ կնքված պայմանագրից միակողմանի հրաժարվելու և պայմանագրի լուծմամբ պատճառված վնասների հատուցում պահանջելու իրավունքը:
1 7882

The draft has been accepted

Discussed 10.02.2017 - 27.03.2017

«Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է «Գնումների մասին» 16.12.16թ. թիվ ՀՕ-21-Ն օրենքով նախատեսված էլեկտրոնային աճուրդի իրականացման հետ կապված հարաբերությունների սահմանմանը:
0 13013