Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 01.04.2021 - 28.04.2021

«ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 927-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 927-Ն հրամանով հաստատվել են հաշվետվության ձևերը, որոնցով սահմանվել են որոշակի պահանջներ՝ կրթական ծրագիր, մասնագիտություն, սահմանային տեղեր, ուսուցման լեզուն, ուսուցման տևողություն և այլն: 2012 թվականից հետո ընդունվել են մի շարք իրավական ակտեր որոնցով առաջացել են հաշվետվության ձևերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
0 5282

Discussed 03.04.2020 - 20.04.2020

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում Խաղասրահ մուտք գործել և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին Ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը։
1 6306

Under development

Discussed 12.04.2019 - 27.04.2019

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգի և բողոքների ընդդատության հետ կապված հարցերի համապարփակ  իրավակարգավորմամբ:
1 7326

Under development

Discussed 20.12.2018 - 04.01.2019

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակեցնել դատախազի լիազորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ ամրագրելով, որ դրանք ստանալուց անմիջապես հետո դատախազը կարող է հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր: Այս կարգավորման պարագայում կվերացվի դատախազի կողմից նյութերի նախապատրաստումը մի մարմնից մեկ այլ մարմին փոխանցելու լիազորության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը հանձնարարելը բխում է իրավական որոշակիությունից, կհանգեցնի միջգերատեսչական տարբերակված մոտեցումների վերացմանը և միասնական պրակտիկայի ձևավորմանը:
1 9443

Under development

Discussed 29.08.2018 - 13.09.2018

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7434

Discussed 19.04.2017 - 08.05.2017

«Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու վերաբերյալ կարգն ու պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրման  ընթացակարգն ու պայմանները:
1 8643