Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 26.09.2023 - 16.10.2023

«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ      «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)   մշակումը  պայմանավորված  է «Շրջակա  միջավայրի պահպանության  ծառայության մասին» օրենքի նախագծով   սահմանված  փոփոխություններով հարակից օրենքներում իրավակարգավորումները  համապատասխանեցնելու  անհրաժեշտությամբ։    «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և  բնության հատուկ պահպանվող           տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերումն ու կանխարգելումը։     Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում  կատարել փոփոխություններ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձանց, աշխատողների և լիազոր  մարմնի իրավասությունների  և գործառույթների վերաբերյալ համապատասխան հոդվածներում։
0 1577

Under development

Discussed 26.09.2023 - 12.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 1-ին կետում կատարվել է լրացում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է վերապահվել  կամավոր աշխատանքի բնագավառի քաղաքականության մշակումն ու իրականացումը (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 13-ից): Նախագծով նախատեսվում է, որ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանում է տրամադրելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախագիծը մշակվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի կիրարկման ապահովման շրջանակներում և նախատեսվում է, որ ի թիվս այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ապահովելու է կամավոր աշխատանքի վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումների ամբողջական ներդրումը։
0 1281

Under development

Discussed 26.09.2023 - 12.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը  նպատակ ունի ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ՝ մինչև բնակելի թաղամասի կառուցման ավարտը:
0 1161

Discussed 26.09.2023 - 11.10.2023

«Կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում է Կենդանաբանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթղթային և էլեկտրոնային տվյալների հավաքագրման իրավահարաբերությունները։ Այդ տվյալները հավաքագրվելու են համաձայն այդ նպատակով մշակված  ձևաչափի։ Կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառելու է տվյալներ կենդանական աշխարհն ուսումնասիրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերյալ, կենդանատեսակի գիտական անվանումը՝ հայերեն և լատիներեն,  կենդանատեսակի դիտարկման վայրի աշխարհագրական կոորդինատները (աստիճանի տասնորդական ճշտությամբ), կենդանու կամ կենդանիների խմբի զբաղեցրած կենսամիջավայրի տիպը և մակերեսը, կենդանու կամ կենդանիների խմբի միավորը և քանակը՝ միավորը կարող է լինել, առանձնյակ, պոպուլյացիա, խտություն և այլն, պոպուլյացիայի թվաքանակի միտումները (ազդեցությունների վերլուծությունը), ուսումնասիրության տարածքները (մարզ, համայնք, բնակավայր), ուսումնասիրության ժամկետներ, ուսումնասիրության ֆինանսավորման աղբյուրը (առկայության դեպքում),գումարի չափը, ուսումնասիրության մեթոդները (հիմնավորող գրականության ցանկը)։ ՀՀ տարածքում կենդանական աշխարհի ուսումնասիրության արդյունքների հավաքագրումը կնպաստի կենդանական աշխարհի պետական կադաստրների կատարելագործմանը, վարմանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման համար, կապահովի ՀՀ Կարմիր գրքի վերանայման հիմքերը, հնարավոր կլինի գնահատելու բնական էկոհամակարգ/ինվազիվ կենդանատեսակների տարածվածություն ռիսկերը:
1 1417

Under development

Discussed 25.09.2023 - 11.10.2023

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում են Միասնական սոցիալական ծառայության  բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները, որոնց հաշվառման համար կիրառվող և ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված «rapid.soc-kariq.am» սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգը շահագործելու իրավական հիմքն այս պահին բացակայում է: Նախագծով՝ տեղեկատվական համակարգի շահագործման համապատասխան իրավական հիմքն ապահովելն է, ինչպես նաև դրա հստակ տարանջատումը սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանից։Միաժամանակ, կարգավորվում են նաև  միջավայրային գործոններ գնահատող մասնագետներին՝ որպես ծառայության տարածքային կենտրոնների աշխատակից դիտարկելու և Որոշմամբ նախատեսված այցելությունների համար վճարման գործընթացը ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու հարցերը: Միաժամանակ, նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի այս պահին Որոշմամբ սահմանված հաշվետվությունները MS Excel համակարգչային ծրագրի միջոցով կազմելու փոխարեն ստանալ Տեղեկատվական համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով:    
0 1062

Under development

Discussed 25.09.2023 - 11.10.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 1-ին հավելվածով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով հատուցման գումար վճարելու հետ կապված հարաբերությունները, այդ թվում, ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող տեղեկատվության կազմը: Հաշվի առնելով վերջին շրջանում հատուցման հիմնադրամի տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման միտումները և սոցիալական ծառայությունները առցանց ստացվող տեղեկատվություն` առաջարկվում է ընդլայնել ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող և տրամադրվող տեղեկատվության կազմը` համապատասխան փոփոխություններ կատարելով Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ։  
0 1044

Discussed 25.09.2023 - 10.10.2023

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից և պայմանավորված է պետական գույքի կառավարման ոլորտում 2024-2026 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ:
0 2011

Discussed 25.09.2023 - 13.10.2023

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում  մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների նկատմամբ կիրականացվի արդյունավետ վերահսկողություն և մշտադիտարկման արդյունքում կապահովվի կենսաանվտանգությունը։
1 2209

The project has not been accepted

Discussed 25.09.2023 - 10.10.2023

«2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման /0% մաքսատուրք/ քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգը:
0 1135