Drafts

In the title
Draft development authority
Type

Located in RA National Assembly

Discussed 15.03.2019 - 30.03.2019

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր    Սույն նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու և ներմուծման փոխարինման միջոցով ներքին շուկան տեղական արտադրանքով ապահովելու, ինչպես նաև «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։
1 9643

Under development

Discussed 15.03.2019 - 30.03.2019

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:   
2 10529

Discussed 15.03.2019 - 30.03.2019

Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին:
0 8768

Discussed 15.03.2019 - 30.03.2019

Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծական ֆերմերային տնտեսությունների կազմակերպությունների արտադրական կարողությունների հզորացում, Հանրապետության տարածքում արտադրվող բարձր վերարտադրության աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու  կորնգանի սերմացուի արտադրական ծավալների ավելացում և տեղական արտադրության սերմացուով ինքնաբավության մակարդակի բարձրացում, աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի սորտային կազմի հարստացում, մշակության արդյունավետության բարձրացում և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում, բարձր վերարտադրության սերմերի արտադրության բոլոր օղակներում պետական վերահսկողություն բարելավում:
1 9946

Discussed 14.03.2019 - 30.03.2019

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Նշված օրենքով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը և այլն:
0 11035

Discussed 14.03.2019 - 29.03.2019

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերիի ընդունմամբ արժույթով դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից։
1 9990

Discussed 14.03.2019 - 29.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը՝ պետության կողմից վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորման տրամադրման միջոցով:
3 17390

Discussed 14.03.2019 - 29.03.2019

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի մշակումը պայմանավորված է Համահայկական բանկի փոխակերպմամբ: Համահայկական բանկը փոխարկվել է ներդրումային ֆոնդի, որի կառավարումն իրականացնում է մասնագիտացված ֆոնդը: Հետևաբար՝ գործող իրավակարգավորումները ուժը կորցրած են ճանաչվում։ 
2 9415