Add to favourites

The draft has been accepted

«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2021 թվականի փետրվարի 11-ից մինչև փետրվարի 25-ը իրականացվող՝ «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի փետրվարի 24-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am, www.e-draft.am)  կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում 2021 թվականի փետրվարի 25-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի փետրվարի 23-ը ներառյալ ներկայացնել դիմում:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:

  • Discussed

    11.02.2021 - 26.02.2021

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

25.02.2021 11:00

During public discussions on february 26, 2021 at 11:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4950

Print