Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 14.12.2023 - 29.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 1605-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա­նավորված է որոշման շրջանակներում արդեն իսկ իրականացված մի շարք աշխատանքների շարունակականության, ինչպես նաև որոշմամբ սահմանված ակնկալվող արդյունքների ապահովմամբ:
Մնաց {days} օր
0 4373

Discussed 11.12.2023 - 27.12.2023

«Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը և կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
Մնաց {days} օր
0 4112

Discussed 05.12.2023 - 21.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 970-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հավանություն է տրվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր)։ Ծրագրին զուգահեռ նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող մի խումբ կառուցապատողների կողմից համախմբման սկզբունքով ձեռնարկվել են միջոցառումներ Ծրագրի 1-ին և 2-րդ փուլերով նախատեսված հիմնական ուղղությունների մի շարք ճյուղերով գազատարների կառուցման ուղղությամբ:
Մնաց {days} օր
0 3163

Discussed 20.11.2023 - 05.12.2023

«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշման համապատասխան`«Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից): Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:  
Մնաց {days} օր
22 4986

Discussed 14.11.2023 - 06.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է լիցենզավորման կարգերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը հետաձգելով անխոչընդոտ իրականացնել լիցենզավորման գործընթացը, միաժամանակ ապահովելով նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարածքների մասով այլ նորմատիվների կատարումը: Նախագծի ընդունման նպատակն է լիցենզավորման կարգերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը հետաձգելով անխոչընդոտ իրականացնել լիցենզավորման գործընթացը, միաժամանակ ապահովելով նախադպրոցական հաստատությունների ուսումնական տարածքների մասով այլ նորմատիվների կատարումը:
Մնաց {days} օր
0 3311

Discussed 08.11.2023 - 23.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 8-ից նոյեմբերի 23-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2023 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր  համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկում:
Մնաց {days} օր
0 3521

Discussed 25.09.2023 - 10.10.2023

«Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի` «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից և պայմանավորված է պետական գույքի կառավարման ոլորտում 2024-2026 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 6747

Discussed 13.09.2023 - 28.09.2023

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 4168
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: