Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 13-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ իրականացվող՝  «Երևան քաղաքի 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:

          Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

          Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել դիմում:

          Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

  • Discussed

    13.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

28.02.2024 09:42

During public discussions on February 28 at 11:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 610

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2024

Մովսես Արիստակեսյան 7. Մեզ անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով նախատեսված ծախսերը: Հարց է առաջանում, միթե չի կարելի այդ ծախսերն իրականացնել իրավախախտ կառուցապատողների հաշվին: Ինչու նրանց փոխարեն պետք է վճարեն Երևանի պարտաճանաչ հարկատուները: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից վերոհիշյալ կետերում նշված առաջարկությունների իրականացման համար: Հետևապես առաջարկում են այդ ծախսային հոդվածը հանել Բյուջեի նախագծից 8. Մեզ խիստ խնդրահարույց են թվում Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսված և իրականացված ծախսերը՝ այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքերում արդեն փակվել են աղբամուղները և այդտեղ կուտակված ր լքված աղբ վաղուց չկա: Ընդ որում, Բյուջեում նախատեսվել են ևս 2 ծախսային ծրագրեր՝ ուղղված աղբահանությանը և սանիտարական մաքրմանը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2024

Մովսես Արիստակեսյան 5. Շարունակում են մեզ անհասկանալի մնալ Ծրագրով նախատեսված Իրավախախտ շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծառայություն ծրագրի շրջանակներում ծախսերը: Հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցի հիմնանորոգման համար: 6. Նույն կարգով մեզ կրկին անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ տեղադրված առևտրի, ծառայությունների մառուցման օբյեկտների ապամոնտաժման, տեղափոխման և պահպանման ծառայություններ ծրագրի շրջանակներում ծախսը: Կրկին հարց է առաջանում, թե ինչու Երևանի քաղաքացիները պետք է վճարեն իրավախախտ անձանց փոխարեն: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից առաջարկված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 89-99 շենքերի, դրանց տարածքում կառուցված մարզադաշտի և շրջապատող տարածքի վերանորոգման համար:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

16.02.2024

Մովսես Արիստակեսյան 4. Անհասկանալի ու անվերահսկելի են հետևյալ միջոցառումների իրականացումը.  Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցում` «Սասուցի Դավիթ» և «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանների միջև՝ (Քրիստափորի փողոցի մոտակայքում)  Խելացի Երևան ծրագրի միջոցառումները,  Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում ուսուցումների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում  Ֆինանասական աջակցություն ստացած կազմակերպությունների աշխատանքները ուսումնասիրելու նպատակով մշտադիտարկում:  մեթոդական աջակցություն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազ-մերի երեխաների և սոցիալական պաշտ-պանության բաժիններին:  համագործակցությունների շրջանակում քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների կարողությունների բարձրացում  և այլն:

See more