The draft has been accepted Discussed 17.09.2020 - 02.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա նախաձեռնված բռնագանձման վարույթի շրջանակներում ներկայացվող հայտարարագրի նմուշային ձևը, ինչպես նաև դրա լրացման կանոնները։ 5 0 0 1043
Discussed 17.09.2020 - 02.10.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են և 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1437-Ն որոշմամբ լրացվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների թվով 25 ստուգաթերթեր, որոնք, սակայն, չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը։ Ուստի անհրաժեշտ է որոշման համապատասխան հավելվածները լրացնել առանձին բնագավառների վերահսկողության ստուգաթերթերով։ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ստուգաթերթերը: 8 1 0 1059
Discussed 17.09.2020 - 02.10.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի նպատակը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառության ապահովումն է, ինչպես նաև կարճաժամկետ ժամանակահատվածում լեզվական օրենսդրության կատարելագործումը, լեզվական քաղաքականության բնագավառում պետականկառավարման լիազորված մարմնի հաստատութենական հզորացումը, հայերենի (հայախոսության) բնականոն զարգացման առաջնահերթ գործողությունների հստակեցումը, երկարաժամկետ ժամանակահատվածում՝ թվայնացած, համընդգրկուն և լեզվամշակութային մրցունակ միջավայրի ստեղծումը։ 6 0 0 1356
Discussed 16.09.2020 - 01.10.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1337-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացում է կատարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետում․ համալսարանի անվան մեջ բաց թողնված «Վրիժ» բառը: 6 1 0 1443
Under development Discussed 16.09.2020 - 05.10.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 13-ի N 1130-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու գործընթացի բարելավման համար առաջարկվում է բացառություն սահմանել նաև այն պետական շենքերի և շինությունների նկատմամբ, որոնք իրենց նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար: Առաջարկվում է նաև օպերատորների կողմից կապի սարքավորումներ տեղակայելու նպատակով ներկայացվող դիմումին կից ներկայացվող փաստաթղթերում լրացուցիչ կարգավորումներ մտցնել։ 2 0 0 851
Under development Discussed 16.09.2020 - 05.10.2020 «Պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Պետական գույքի վաճառքի (օտարման) կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպություններին սեփականություն հադիսացող գույքի վաճառքի գործընթացը՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով իրականացնել մեկ միասնական կանոնակարգով և մոտեցմամբ, թափանցիկ ու հրապարակային։ 1 1 0 1113
Discussed 16.09.2020 - 01.10.2020 <<ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ>>, <<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն մեխանիզմի ներդնում, առաջարկվում է <<Բնության պահպանության միջազգային միության>> (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը՝ համապատասխանեցնելով օրենքը միջազգային չափանիշներին, առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում, առաջարկվում է նոր՝ վերականգման գոտու սահմանումը,սահմանվում է վճարներ բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման համար, հստակեցվել են մի շարք հասկացություններ և տրվել են նորերը: 4 0 0 3339
Under development Discussed 15.09.2020 - 02.10.2020 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>> Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը լրացնել նոր մասնագիտություններով՝ «Հասարակայնության հետ կապեր», «Գեոմատիկա», «Ագրարային ճարտարագիտություն», «Պետական և ռազմական կառավարում» և «Պաշտպանական անվտանգային գործունեություն»: 5 1 0 1199
Under development Discussed 15.09.2020 - 30.09.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերի նպատակն է հանրային կառավարման և էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման որակի բարձրացումը, քաղաքացիների կողմից հանրային ոլորտի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, քաղաքացի-պետություն շփումներում սուբյեկտիվիզմի նվազեցումը, էլեկտրոնային եղանակով իրականացվող վարչարարության ավելացումը, մարդկային գործոնի և հետևաբար նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, հանրային հատվածում նյութական ռեսուրսների և ծախսերի խնայողությունը: 1 0 0 1040