«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ - ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց փողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ: 2014 թվականին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել է շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ): Ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր:
Հաշվի առնելով արդեն իսկ վարկային համաձայնագրով հաստատված ճանապարհի ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն, որ ՀՀ կառավարության 11.08.2023 թ. N 1357-Ն որոշմամբ արդեն իսկ գերակա շահ է ճանաչվել ճանապարհի ազդեցության գոտում ընդգրկված գույքերի նկատմամբ, իրականացվել է մասնակի օտարման գործընթաց, ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել վերը նշված թվով 5 միավոր գույքերը, որի համար առաջարկվում է նշված գույքերի նկատմամբ ճանաչել նոր հանրության գերակա շահ:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի ամբողջությամբ իրականացնել և ավարտին հասցնել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար պահանջվող օտարման գործընթացը, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
-
Duration
20.02.2026 07.03.2026 -
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 131
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.