Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 07.02.2022 - 22.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուաումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է՝ վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան: Սույն նախագծի համար հիմք է հանդիսացել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը:
0 4012

Discussed 07.02.2022 - 22.02.2022

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ 2018-2019թթ. պետական կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և գործառութային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գործող օրենքը համապատասխանեցնել ներկայիս կառավարման համակարգին: նախագծի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտում: 
0 7354

Under development

Discussed 07.02.2022 - 25.02.2022

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը մշակման մասին 
0 2921

Under development

Discussed 07.02.2022 - 22.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություն՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ ներառել հողային օրենսգրքում: Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է մշակել և ներկայացնել Կառավարության որոշման նախագիծ՝ վերը նշված դեպքում հողի վաճառքի ընթացակարգ սահմանելու համար:
0 2981

Under development

Discussed 07.02.2022 - 25.02.2022

« «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը  ընդունելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին
0 2403

Under development

Discussed 07.02.2022 - 25.02.2022

« «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ   Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծին հավանություն տալու մասին 
0 2734

Discussed 07.02.2022 - 23.02.2022

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված փոխադրողի կողմից իրականացվող չվերթով ուղևորին կեղծ ճամփորդական փաստաթղթերով փոխադրման ընդունման, միջազգային բժշկա-սանիտարական կանոնների և դրանց հետ կապված դրույթների  պահանջների խախտումով փոխադրման ընդունման համար, ինչպես նաև վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչև երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղևորների անվտանգության ապահովման և խնամքի համար փոխադրողի պատասխանատվության պահանջներով: Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Ենթակառուցվածքների զարգացում» 3-րդ գլխի «Տրանսպորտ» 3.1 բաժնի «Օդային տրանսպորտ» մասի 2-րդ պարբերության ապահովման պահանջներից, համաձայն որի ներկայացվելու են համապատասխան առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման վերաբերյալ: Նախագծերի ընդունման դեպքում կապահովի ՀՀ կառավարության 2021-2026թթ. միջացառումների ծրագրի վերը նշված  գլխով սահմանված  դրույթների կատարումը, ինչպես նաև կներդրվեն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածով սահմանված ստանդարտով ուղևորների պահպանության և խնամքի վերաբերյալ փոխադրողի պատասխանատվության պահանջները:  
0 2909

Discussed 04.02.2022 - 20.02.2022

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է «Պետական սահմանի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները:
0 3107

Under development

Discussed 03.02.2022 - 18.02.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Օրենսգրքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։
0 3781