Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 31.01.2022 - 15.02.2022

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1318-Ն, 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1527-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, 2015 թվականի նոյեմբերի 12-ի  N 1318-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1527-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով ակնկալվում է ներդնել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել անձի խնդիրների և կարիքների բազմակողմանի գնահատում, կապահովի այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերի և քաշքշուկի նվազեցումը, կպարզեցնի փաստաթղթերի ներկայացման գործընթացը, գնահատման ընթացքում և դրա հիման վրա մատուցվող ծառայությունների տարբերակումը և անհատականացումը, ոչ միայն բժշկական, այլև սոցիալական չափորոշիչների օբյեկտիվ գնահատումը, վիճակագրական տվյալների հավաքումը:   
24 4390

Under development

Discussed 31.01.2022 - 15.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների աշխատակազմի համար սահմանել խմելու ջրի, ջրահեռացման, բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսման առանձին սահմանաչափեր, որոնք տարանջատված կլինեն ազատությունից զրկված անձանց համար նախատեսված նորմաներից և սահմանաչափերից, ինչն էլ իր հերթին թույլ կտա իրականացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կոմունալ-կենցաղային առկա կարիքների ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող տարեկան ծախսային իրավաչափ պլանավորում:
0 2536

Discussed 28.01.2022 - 12.02.2022

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոր անվանացանկը ուժի մեջ մտնելու հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ սահմանված երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ոչ սակագնային կարգավորումների ենթակա որոշ ապրանքների ցանկերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։  
0 3826

Under development

Discussed 26.01.2022 - 11.02.2022

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԾՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն է։
0 3857

Discussed 25.01.2022 - 09.02.2022

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։
0 5069

Discussed 25.01.2022 - 09.02.2022

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» Վարչապետի N 792-Ա որոշմամբ սահմանված միջոցառման ապահովմամբ, համաձայն որի պետք է սահմանված կարգով մշակվեր և Վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Օրենքից բխող «Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
0 3219

Discussed 25.01.2022 - 09.02.2022

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի գումարների վճարման ժամկետների փոփոխման հիմքերը, դրանց փոփոխման պայմաններն և կարգը, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ կատարել ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումների (պակասեցումների) մասով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, գումարները կարող են հետաձգվել կամ տարաժամկետ վճարվել Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներով`  մեկ կամ վեց ամիս, նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայությամբ, 2) հարկերի գումարների վճարման ժամկետի հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասով մաքսային մարմնի կողմից պետք է ընդունվի համապատասխան որոշում` Կառավարության սահմանած կարգով, 3) վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու դեպքում պետք է վճարվի տոկոսներ` Մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով` մաքսատուրքի մասով գանձվող տոկոսների չափով:  Ընդ որում, հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից օգտվելու յուրաքանչյուր օրվա համար, սկսած «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից մինչև ներմուծման հարկերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը, վճարվելու են տոկոսներ: Տոկոսները ենթակա են վճարման վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) 1/360-րդի չափով, որը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, և պետք է վճարվեն ներմուծման հարկերը վճարելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, 4) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի գծով մաքսային մարմիններին վճարելու դեպքում այդ գումարները ենթակա կլինեն օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման):
0 2948

Discussed 24.01.2022 - 08.02.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N773-Ն որոշմամբ սահմանված` ապրանքների դրոշմավորման կանոնները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին: Միաժամանակ, նախագծով հստակեցվում է, որ ապրանքների վրա փակցված դրոշմանիշերի (դրոշմապիտակների)` դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանության պահանջը վերաբերում է դրոշմանիշերի (դրոշմապիտակների) գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումներին:
0 3215