Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024թ. բյուջեն հաստատելու մասին»  համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2024-2026 թվականների  համայնքի միջին ժամկետ ծախսային ծրագիրը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի 5-րդ կետի և  «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ 3-րդ մասի պահանջներով:  Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

Համայնքի 2024թ-ի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև  «Տեղական ինքնակառավարման  մասին»  2002թ-ի  մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021թ-ի հոկտեմբերի 4-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման  մասին»  օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով  ձևավորվել է Սևան միավորված համայնքը:

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են  յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի և գյուղական բնակավայրերի  բյուջեներ մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների  վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու  համայնքի համաչափ և կայուն զարգացումը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ների զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:

  • Discussed

    06.02.2024 - 21.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 813

Print