Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 2996

Under development

Discussed 28.08.2018 - 12.09.2018

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 3259

Under development

Discussed 28.08.2018 - 12.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 3085

Discussed 27.08.2018 - 11.09.2018

«Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերացման 2018-2022 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը թույլ կտա ունենալ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի բրուցելոզի դեմ պայքարի միջացառումների իրականացման հստակ ծրագիր, ինչը հնարավորություն կընձեռի հնարավորինս կանխելու կենդանիների և մարդկանց  շրջանում բրուցելոզ հիվանդության արձանագրումը, ինչպես նաև անվտանգ և որակյալ կենդանական ծագման մթերքի և հումքի ստացմանն և օգտագործմանը:
24 4399

Discussed 27.08.2018 - 11.09.2018

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ  Վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացում, չմշակվող հողատարածքների օգտագործում, ցանքատարածությունների, համախառն արտադրանքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում: Ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալների կրճատում, ինքնաբավության մակարդակի բարձրացում:
3 3918

The draft has been accepted

Discussed 27.08.2018 - 12.09.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին    Նախագծի ընդունման արդյունքում իրավական համապարփակ կարգավորում կստանա Որոշման շահառու հանդիսացող` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութանն  ամրացված  շենքերում  բնակվող  փախստական ճանաչված  և ապաստան  ստացած անձանց սպասարկմանն ուղղված աշխատանքների իրականացումը, արդյունավետորեն կկարգավորվի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպութան գործունեությունը:
0 3756

Under development

Discussed 27.08.2018 - 12.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի հիմնական նպատակը հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող սարքերի տրամադրման գործընթացն ավելի հասցեկան և նպատակային  դարձնելն է: Հաշվի առնելով լսողական սարքերը և անվասայլակները  պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու  գործընթացի դրական փորձը՝ նախագծով առաջարկվում է պետական բյուջեի միջոցով տրամադրվող մյուս աջակցող սարքերի ձեռքբերման գործընթացը կազմակերպել պետական հավաստագրերի միջոցով: Բացի այդ, պարզեցվել է  քաղաքացիների կողմից հավաստագրերի ձեռքբերման գործընթացը, հնարավորություն է ստեղծվել քաղաքացիներին տրվող հավաստագրերը կցել համապատասխան տեղեկատվական համակարգին, որի շնորհիվ քաղաքացին այլևս չի ստանա հավաստագրի թղթային տարբերակը, այլ միայն անձնագրով և հանրային ծառայությունների համարանիշով կմոտենա որակավորված կազմակերպություն և հնարավորություն կստանա ընտրել իր կարիքներին համապատասխան սարքավորումը՝ իր համար նախընտրելի վայրից:
0 3935

The draft has been accepted

Discussed 25.08.2018 - 10.09.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով՝ 20% կանխավճարով կամ կանխավճարի ապահովագրության գործիքի կիրառման դեպքում 10 % կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ Երևան քաղաքում և մարզերում, համապատասխանաբար 2% և 4% սուբսիդավորման պայմաններով, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:
6 6703

Discussed 24.08.2018 - 09.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու արդյունքում   կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:
1 5848