Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 17.01.2025 - 03.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հսկողություն կսահմանվի մի շարք նյութերի նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
Մնաց {days} օր
0 2341

Discussed 17.01.2025 - 01.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բնակվայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկուփյունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության մեկ միասնական ձև սահմանելու, ինչպես նաև տրամադրվող թույլտվությունների հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմամբ։
Մնաց {days} օր
0 2798

Discussed 17.01.2025 - 01.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մարզային առողջապահական կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օպտիմալացման գործընթացի պատշաճ ապահովման նպատակով նախատեսվում է մարզային առողջապահական կազմակերպությունների կառավարումը իրականացնել Առողջապահության նախարարության` որպես Առողջապահության ոլորտի լիազոր մարմնի, կողմից
Մնաց {days} օր
1 3606

Discussed 17.01.2025 - 02.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2025 թվականի վարչական բյուջեում պահուստային ֆոնդից հատկացումների հաշվին իրականացնել վերաձևակերպումներ չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար։
Մնաց {days} օր
0 2746

Discussed 17.01.2025 - 02.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով սահմանված նոր չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 2433

Discussed 17.01.2025 - 02.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել hամայնքի բյուջեի հավելուրդի կամ պակասույթի (Դեֆիցիտի) կատարման վերաբերյալ  ճշտումներ և համապատասխանաբար ճշգրտված ծախսերի պլանավորում:
Մնաց {days} օր
0 2956

Discussed 17.01.2025 - 02.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է «e-draft» համակարգում բարելավումներ գործարկելն ապահովելու նպատակով համապատասխան լրացումներ և փոփոխություն իրականացնել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգում:
Մնաց {days} օր
0 3986

Discussed 16.01.2025 - 01.02.2025

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները և նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինվում է իրենց կարիքներին համահունչ պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով:
Մնաց {days} օր
1 7835

Discussed 16.01.2025 - 31.01.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները, և այդ հիմնավորմամբ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած՝ Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի ԿԱ/324-2023 արձանագրության օրակարգի 2․1-ին կետով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկվել էր առաջիկայում «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն նախաձեռնելու դեպքում նախագծում ներառել նաև Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման լիազորող նորմի վերաբերյալ դրույթում համապատասխան փոփոխություն։
Մնաց {days} օր
0 2102
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: