Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 12.06.2023 - 27.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսւոհետ՝ Նախագիծ) նախապատրաստվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու նպատակով։  Միևնույն ժամանակ, Նախագծի ընդունման արդյունքում, ի թիվս այլնի, էլեկտրոնային ծառայություններ մատուցելու հնարավորության ստեղծմամբ պայմանավորված քաղաքացիներին հաշվառման վերաբերյալ տեղեկանքները Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կտրամադրվեն առցանց եղանակով:
0 1564

Discussed 12.06.2023 - 27.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է  «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետով՝ համաձայն որի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը և առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել նշված ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտի նախագիծ:
0 2175

Discussed 12.06.2023 - 27.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1529-Լ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում կատարվող փոփոխությունը և N2 հավելվածի ուժը կորցրած ճանաչելը հնարավորություն է տալիս ապահովելու ՀՀ վարչապետի 02.02.2023 թվականի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 106-Ա որոշումից բխող N1 միջոցառումը, ինչպես նաև իրավական ակտերում բացառել նույնաբովանդակ հարաբերություններ կարգավորող նորմերի կրկնությունը:Քանի որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը, անհրաժեշտություն է առաջավել վերոնշյալ որոշման N2 հավելվածով կարգավորվող հարաբերությունները, որը վերաբերում է  պոլիկլինիկական հաստատության նեղ մասնագետների և դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերի  կարգավորմանը, ևս պետք է ամփոփվեն լիազոր մարմնի կողմից հաստատվող ենթաօրենսդրական ակտում:
0 2303

Under development

Discussed 12.06.2023 - 27.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1171-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 2389-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1171-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի N 2389-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշումների նախագծերի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի 2005 թվականի դրությամբ՝ տարածքային կառավարման նախարարության կազմում գործող արտակարգ իրավիճակների վարչության կապի ծառայությունների նորմաները և տարեկան ծախսերի հաշվարկը, ինչպես նաև Կառավարությանն առընթեր ոստիկանության՝ կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների ու կոմունալ ծախսերի տարեկան ծավալները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ ապահովելու համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի և ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջները:
0 1653

Discussed 12.06.2023 - 30.06.2023

«Մաքսային գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրավաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերադարձման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նապատակը մաք­սա­յին գործի բնագավառում իրականացվող գործունեության տեսակներով զբաղվող իրա­վաբանական անձանց պարտավորությունների կատարման ապահովումների վերա­դարձման կարգը հաստատելն է:
0 1194

Under development

Discussed 12.06.2023 - 28.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ: Նախագծի ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար` կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակի չափերը, հիմնական կենսաթոշակի չափը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:  
2 2250

Discussed 09.06.2023 - 24.06.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են Օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը «Սնանկության մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաև «Սնանկության մասին»  օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու և հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով։
1 2229

Discussed 09.06.2023 - 24.06.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմնի կողմից մաքսատուն-վարչության տարածքից տրանսպորտային միջոցների բացթողումն իրականացնել մաքսատուն-վարչության տարածքի համար նախատեսված թողունակությանը համապատասխան:
4 2191