Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 14.05.2025 - 29.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման N 2 Հավելվածի 1-ին կետի պահանջից։ Սույն նախագծով «հաշմանդամ» եզրույթը փոխարինվում է «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով։ Միաժամանակ, նախագծից հանվում է հղումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմանը, հաշվի առնելով, որ վերջինը ուժը կորցրած է ճանաչվել 29.06.2024 թվականին։
Մնաց {days} օր
0 2124

Discussed 14.05.2025 - 29.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել բուհից հեռացված/ազատված ուսանողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման դադարեցման գործընթացը:
Մնաց {days} օր
1 2229

Discussed 13.05.2025 - 28.05.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 22-ի ՍԴՈ-1780 որոշմանը:
Մնաց {days} օր
0 2092

Discussed 13.05.2025 - 01.06.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում», «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը Ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավորություն չի տրվում ընկերությունների բաժնետերերին, փայատերերին կամ անդամներին ներդրումներ կատարել սեփական կապիտալում։ Հարկ է նշել, որ ներկայումս ընկերությունների բաժնետերերը և փայատերերը ներդրումներ են կատարում ընկերության կանոնադրական կապիտալում փոխառությունների տեսքով, որը կատարվում է ընկերության բոլոր բաժնետերերի և փայատերերի մեծամասնության համաձայնությամբ և խոչընդոտներ է առաջացնում ներդրումներ կատարելու համար։
Մնաց {days} օր
5 2160

Discussed 13.05.2025 - 29.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԱԾ (ՉՀԱՇՎԱՌՎԱԾ) ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1821

Discussed 13.05.2025 - 02.06.2025

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՓՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եվ «վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում ձկան արդյունագործական որսի գործընթացի կազմակերպման շրջանակներում սիգ ձկնատեսակի որսի, օտարման (այդ թվում՝ վաճառքի) և արտահանման կանոնակարգման պահանջից:
Մնաց {days} օր
0 2442

Discussed 13.05.2025 - 28.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18֊Ի 87֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքում 2025 թվականի մարտի 5֊ին կատարված լրացումները՝ առաջարկվում է Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքային կամ ծառայողական անհրաժեշտությամբ կամ գիտական աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված օտարերկրացուն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվությունների տրամադրման հետ իրավահարաբերությունները կարգավորել օրենքի պահանջներին համապատասխան՝ լրացումներ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18֊ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 87֊Ն որոշման մեջ։
Մնաց {days} օր
0 2488

Discussed 13.05.2025 - 29.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի  «50 տոկոսից ավելի պետության սեփակա­նու­թյուն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների կողմից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլատրելի սահմա­նաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման մեջ սույն նախա­գծով լրացումներ­ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է շահութաբաժնի հաշվարկին՝ որոշ ծախսերի մասնակցելու հստակեցմամբ, ինչպես նաև կարգավորիչ բնույթ կրող նոր դրույթների ավելացմամբ։
Մնաց {days} օր
0 1750

Discussed 13.05.2025 - 28.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 174-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում առաջարկվում է կանանց ընդգրկ­վա­ծությունն արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտություններում իրականացնել մարդու պապիլոմա–վիրուսի (ՄՊՎ) տեստավորման մեթոդով՝ սույ որոշման ընդունման պահից մինչև 2026 թվականի ավարտը։ Նախագծի առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Պապ քսուք հետազոտության իրականացման գնահատման արդյունքում տվյալ մեթոդով իրականացված հետազոտությունների արդյունավետության մակարդակով, ինչպես նաև ՄՊՎ տեստավորման մեթոդով իրականացվող հետազոտությունների արդյունավետության բարձր մակարդակով։ ՄՊՎ տեստավորման մեթոդով իրականացնելու հիմք է հանդիսացել նաև ԱՀԿ կողմից հրապարակված միջազգային գնահատականը, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցեղի կանխարգելման արդյունավետ ծրագեր իրականացրած երկրների փորձը, համաձայն որոնց արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության համար 80% և ավել դեպքերում ՄՊՎ թեստավորումը առավել արդյունավետ է։
Մնաց {days} օր
0 1783
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: