Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 09.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանձնվում են նախարարությանը և այնուհետև ԿՏԱԿ-ին՝ էլեկտրոնային ենթահամակարգում թարմացման նպատակով, ինչը ենթադրում է մի քանի ադմինիստրատիվ միջանկյալ փուլերի առկայություն և տվյալների՝ ձեռքով փոխանցման կամ հաստատման գործողությունների անհրաժեշտություն։   Առաջարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել տեխնիկական լուծում, որը հնարավորություն կտա տվյալների ուղիղ, ավտոմատացված փոխանցումն իրականացնել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և ԿՏԱԿ-ի էլեկտրոնային ենթահամակարգի միջև՝ բացառելով միջնորդավորված գործողությունների անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
9 1254

Discussed 31.07.2025 - 15.08.2025

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը  տարեկան կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը։ Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման  ցանկը մշակվում է տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների տվյալների հիման վրա՝ համաձայն 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի։
Մնաց {days} օր
0 1403

Discussed 23.07.2025 - 07.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1581-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական  ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու հանգամանքից: Գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում հստակեցվում է ցանկում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական միջամտության անհրաժեշտությունը՝ հիմնվելով իրականացվող պարբերական ուսումնասիրությունների վրա, ինչպես նաև ցանկը համալրվում է նոր հաստատություններով՝ նպաստելով նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը: Նախադպրոցական կրթության վաղ հասանելիությունը էական ազդեցություն ունի սաների հետագա կրթական արդյունքների վրա. ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, լավագույն ազդեցությունը լինում է սաների՝ նախադպրոցական կրթության մեջ երեք և ավելի տարի ընդգրկված լինելու դեպքում: Նախադպրոցական կրթության հասանելիությունը կարող է նաև էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման տեսանկյունից՝ ստեղծելով ծնողների զբաղվածության բարենպաստ պայմաններ: Բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները: Գյուղական բնակավայրերի հաստատությունները կարող են  ընդլայնել իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ իրականացվելու են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր։
Մնաց {days} օր
1 1088

Discussed 22.05.2025 - 06.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացված՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների), ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների» ցանկը շարադրել նոր խմբագրությամբ։
Մնաց {days} օր
0 1534

Discussed 22.03.2025 - 06.04.2025

«Հայաստանի Հանրապետության «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հունվարի 22-ի ՀՕ-22-ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված օրենքի կիրարկման որոշումը պայմանավորված է ընդունված օրենսդրական փոփխության արդյունքում անհրաժեշտ ենթաօրնեսդրական փոփոխությունների ժամանակացույցը սահմանելու և վերանշյալ իրավական կարգավորումները ապահավելու հանգամանքով:  
Մնաց {days} օր
3 1839

Discussed 27.02.2025 - 15.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիծ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով: Ելնելով վերոգրյալից համալրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշման Հավելված 1-ում առկա Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը: Լրացնել ռազմական նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման, տարանցիկ փոխադրման և առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստանալու հայտի համար անհրաժեշտ պահանջները:
Մնաց {days} օր
0 2146

Discussed 13.02.2025 - 03.03.2025

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2337-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 1-ին կետից: Նախագծի ընդունմամբ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ցանկը կներկայացվի առանձին որոշման տեսքով, կսահմանվի այդ կենտրոնների գտնվելն ըստ համայնքների և սպասարկման տարածքների՝ նշելով համայնքի բնակավայրերը, ինչպես նաև սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգի սպասարկման և վարման լիազորած կազմակերպություն կճանաչվի «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը։ Ներկայացված նախագծով վերացվում են նաև անհիմն կրկնությունները, որոնք առկա են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2337-Ն և 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշումներում:
Մնաց {days} օր
0 2142

Discussed 09.12.2024 - 27.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծի ընդունմամբ կհամալրվի այն արգելված սննդային հավելումների ցանկը, որի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք սննդամթերքի արտադրության մեջ օգտագործման նպատակով կարգելվի, ինչի արդյունքում կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը:
Մնաց {days} օր
2 3296

Discussed 07.11.2024 - 22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11֊Ի N 53֊Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ Արտաքին հետախուզության ծառայությունը կներառվի պետական գաղտնիքի շարքին դասվող համապատասխան տեղեկությունները տնօրինող մարմինների ցանկի այն կետերում, որտեղ Ծառայության անվանումը բացակայում է, ինչն էլ կապահովի Ծառայության կողմից գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի ամբողջական հաստատումը։
Մնաց {days} օր
0 2527
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: