Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 13.05.2025 - 29.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N1238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի  «50 տոկոսից ավելի պետության սեփակա­նու­թյուն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկե­րությունների կողմից իրականացվող որոշ ծախ­սերի առավե­լագույն թույլատրելի սահմա­նաչափերը սահմանելու մասին» N1238-Ն որոշման մեջ սույն նախա­գծով լրացումներ­ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է շահութաբաժնի հաշվարկին՝ որոշ ծախսերի մասնակցելու հստակեցմամբ, ինչպես նաև կարգավորիչ բնույթ կրող նոր դրույթների ավելացմամբ։
Մնաց {days} օր
0 1340

Discussed 25.03.2025 - 10.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայտարարատուների կողմից հայտարարագրված մի շարք գործարքների վերաբերյալ տվյալների հայտարարագրումն ամբողջությամբ չի բացահայտում այդ գործարքների էությունը, իսկ հրապարակվող տվյալների պայմաններում հայտնվում է հանրության, հատկապես ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրականացնելով համապատասխան ստուգում, գործող օրենսդրության և հրապարակային տվյալների տրամադրման սահմանափակումների պայմաններում հնարավորություն չի ունենում պատշաճ կերպով արձագանքելու մամուլի հրապարակումների հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով: Նշված «Լրացուցիչ հրապարակային տեղեկություններ» դաշտը կլինի հրապարակային և հայտարարատուի ցանկությամբ կհրապարակվեն տվյալներ, որոնք չեն արտացոլվում հայտարարագրի մնացած դաշտերում:  
Մնաց {days} օր
0 1699

Discussed 26.07.2024 - 11.08.2024

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» նախագծի ընդունում բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:  ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացման արդյունքում անվջար նախադպրոցական կրթություն են ստանում զինծառայող ծնողի երեխաները: Իրավական ակտի կիրառման ընթացքում ՀՀ մարզպետարաններից և համայնքապետարանից Կրթության, գիտության, մշակույթի և ստորտի նախարարություն են հասցեագրվել տասնյակ գրություններ՝ «զինծառայող» հասկացության շրջանակները հստակեցնելու մասին: ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում սահմանված է «Պետական բյուջեից համայնքային մանկապարտեզներում 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորում` ապահովելով բոլոր խոշորացված համայնքներում մսուրի ծառայությունների հասանելիություն» միջոցառում, որի իրականացման համար առաջացել է նախագծով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
0 2836

Discussed 05.10.2023 - 22.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման) սահմանված է, որ համապատասխան մասնագետները գործուղվում են սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ: Սակայն «Հանրակրթության մասին» օրենքում կատարվել է փոփոխություն, որի համաձայն «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինվել են «մարզերի» բառով՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլև կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Փոփոխությունը պայմանավորված է նաև մարզերի դպրոցներում առկա մանկավարժների մեծաթիվ թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությամբ: Նախագծով փոփոխություն է կատարվում նաև հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում. «աշխատավարձի հավելում» բառերը փոխարինվում են «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով: Սույն փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հրամանով նախատեսված 30 տոկոս լրացուցիչ վարձատրությունը Աշխատանքային օրենսգրքով սահմանված «հավելման» եզրույթին չի համապատասխանում: Սույն փոփոխությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի հոկտեմբերի 14-ի N 40-Ն հրամանում ձևակերպումը կհամապատասխանեցվի «Հանրակրթության մասին» օրենքում առկա ձևակերպմանը: Փոփոխության արդյունքում մասնագետների գործուղման կարգում հստակեցում կմտցվի, ինչպես նաև մարզերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետների գործուղման գործընթացը կդառնա առավել ճկուն և կնպաստի ներկայում հաստատություններում առկա ուսուցիչների թափուր տեղերի համալրմանն ու երեխաների կրթության շարունակականության ապահովմանը: Հրամանի հավելվածի 13-րդ կետի «զ» պարբերությունում և Ձև 3-ում «աշխատավարձի հավելում» բառերը «աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող լրավճար» բառերով փոխարինելու արդյունքում հրամանը կհամապատասխանեցվի Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին:
Մնաց {days} օր
0 3501

Discussed 10.08.2023 - 25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում համայնքների բյուջեների ելքերի (ներառյալ ծախսերի) դասակարգումն ըստ ծրագրերի և դրանց միջոցառումների ներկայացումը դառնալու է պարտադիր՝ նպաստելով համայնքային մակարդակում ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 3924

Discussed 04.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը թվայնացնելու և առկա խնդրահարույց հարցերը պարզեցնելու անհրաժեշտությամբ:      Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են:  Էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից, ինչպես նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու դեպքում ևս մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց կտրվի փոխհատուցում:  
Մնաց {days} օր
9 4429
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: