Discussed 22.05.2024 - 07.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման N 1 հավելվածի 72-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքի գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի փաթեթը կազմված է գրաֆիկական և տեքստային մասերից, որոնցում ներառվող պարտադիր ելակետային դրույթներն ու տեղեկությունները նախատեսված են նույն հավելվածի 73-րդ և 74-րդ կետերում: Որոշման ընդունման պահից մինչ այսօր Որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ, սակայն 2011 թվականից սկսված գլխավոր հատակագծում ներառվող պարտադիր ելակետային դրույթների համակարգային վերանայում չի կատարվել, մինչդեռ մի շարք ելակետային տվյալների նախատեսման անհրաժեշտությունը օբյեկտիվորեն բացակայում է, իսկ մի շարք ելակետային տվյալներ արդեն իսկ ներառված են ներկայացվող այլ տվյալների/ տեղեկությունների կազմում, ուստի դրանց առանձին ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաև գործող Կարգում նախատեսված՝ գլխավոր հատակագծի տեքստային և գրաֆիկական մասում ներառվող տեղեկությունների և ելակետային դրույթների վերանայման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման գործընթացն ապահովելու նպատակով Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ: 4 2 0 1130
Under development Discussed 24.11.2023 - 10.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022թ․ մարտի 24-ի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագիրը», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թվականներ) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 398-Լ որոշմամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքում առաջացել են նոր իրողություններ և անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել ծրագիր-ժամանակացույցը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: 2 0 0 1597
Under development Discussed 11.07.2023 - 27.07.2023 «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ 5 7 4 3771
Discussed 12.12.2022 - 27.12.2022 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում Չոր նավահանգստի և Հատուկ տնտեսական գոտու (ՀՏԳ)՝ որպես Լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կարգավիճակով Առևտրի գոյացման վայրի (TGL) տեխնիկատնտեսական հիմնավորման և հայեցակարգի նախագիծ Չոր նավահանգստի զեկույցը դիտարկում է Հայաստանի Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծման հեռանկարը, որը ներառում է Գյումրի քաղաքի մերձակայքում գտնվող Շիրակի միջազգային օդանավակայան՝ արդյունաբերական տարածքը որպես հատուկ տնտեսական գոտի (ՀՏԳ) ներառելու հավելյալ առավելություններով, որոնք ներառում են բաշխիչ հանգույցներ, ՓՄՁ-ներ, թեթև արդյունաբերության ստորաբաժանումներ, արտադրական բազաներ, հավաքման գծեր և սննդի միջազգային շուկա: Զեկույցը նաև ներկայացնում է նման օբյեկտի արդիականությունը և դրա բերած մեծաքանակ առևտրային առավելությունները: 10 3 1 5913
Discussed 16.03.2022 - 31.03.2022 «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ԳՈՒՅՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարևորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը և կառավարման համակարգի զարգացմանը և կատարելագործմանը՝ նպատակ ունի ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման, ինչպես նաև պետության կողմից անհրաժեշտ գույքի տրամադրման միջոցով միջոցով ներգրավել նոր ներդրումներ։ Սույն նախագծով առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև համապատասխան գույքի տրամադրման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։ 0 2 0 4400
Discussed 06.10.2020 - 22.10.2020 Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությունը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից և ներառում է Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության վերաբերյալ առկա բոլոր զեկույցների և տվյալների աղբյուրների խորը ուսումնասիրություն և խորհրդատվություններ: Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2021-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։ Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2021-2030 ռազմավարությամբ նախատեսվում է բարձրացնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Ռազմավարությամբ առանձնացվել են Հայաստանում առավել ներուժ ունեցող զբոսաշրջության ձերը, սահմանվել են ոլորտի զարգացման գոտիները և կլաստերները, հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։ 1 1 0 8063
Discussed 12.11.2019 - 10.12.2019 «Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։ Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։ Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։ Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության: Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել. Հայաստան այցելուների թվի ավելացմանը և ներքին զբոսաշրջության խթանմանը զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։ 7 2 9 14595
Discussed 02.09.2019 - 17.09.2019 Տրանսպորտի բնագավառի բարեփոխումների և շուկայի կարգավորման ռազմավարության և դրա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Տրանսպորտի ոլորտում իրականացվող ռազմավարության հիմնական նպատակն է արդյունավետ, բնապահպանական և սոցիալական տեսանկյուններից կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների ու ծառայությունների ստեղծումը և միջպետական համագործակցության ու ապրանքաշրջանառության խթանումը: 2 0 0 7312
Discussed 20.08.2019 - 05.09.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը։ Որի համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ։ 3 0 1 7386