Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակները։

Հայաստանի Զբոսաշրջության զարգացման 2020-2030 ռազմավարությամբ նախատեսվում է էլ ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը, ներգրավելով նաև այլ շահագրգիռ կողմերին։

Ռազմավարությամբ սահմնվել է Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը և հետագա աճի հնարավորությունները մինչև 2030 թվականը։

Զբոսաշրջության զարգացման այս փաստաթղթի նպատակն է ձևավորել նպատակներ և գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության:

Ռազմավարության կարգավորման նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել.

  • Հայաստան այցելուների թվի ավելացմանը  և ներքին զբոսաշրջության խթանմանը
  • զբոսաշրջային առաջարկների բազմազանեցմանը և զբոսաշրջիկների փորձառությունների ընդլայմանը
  • Հայաստանում զբոսաշրջիկների գտնվելու ժամանակահատվածի երկարածգմանը և ծախսի հնարավորությունների ընդլայնմանը
  • ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը
  • համաշխարհային զբոսաշրջային քարտեզում Հայաստանի դիրքը բարելավմանը
  • զբոսաշրջության ոլորտի կրթության և մասնագիտական որակավորման համակարգի ամրապնդմանը։
  • Discussed

    12.11.2019 - 10.12.2019

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16859

Print

Suggestions

Գայանե Այվազյան

27.11.2019

Առաջարկում եմ առանձնացնել MICE և B2C, քանի որ վերջիններս բավականին տարբեր են պահանջվող ռեսուրսների տեսանկյունից և շուկայում ունեն իրենց առանձնահատկությունները:

Գայանե Այվազյան

27.11.2019

Առաջարում եմ առանձնացնել ներքին և միջազգային թիրախային խմբերը, քանի որ ռազմավարությունը տարբեր պետք է լինի յուրաքանչյուրի պարագայում:

Գայանե Այվազյան

27.11.2019

Շատ է խոսվում տուրիզմում ընթացիկ համաշխարհային միտումների մասին, բայց ռազմավարության մեջ ոչ մի կերպ չի նշվում, թե Հայաստանի համատեքստում այդ միտումները արդոք հաշվի են առնվելու և ինչպես:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: