State Revenue Committee

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից հսկողական և վերահսկողական գործառույթների միասնական աշխատակարգը։
0 3144

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության համար «Մեկ կանգառ, մեկ պատուհան» էտալոնային մոդելը, ինչի արդյունքում կապահովվի արտաքին առևտրային գործառնությունների ժամանակ մաքսային մարմիններին և նշված գործառնություններին ներգրավված այլ պետական մարմիններին փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման գործընթացը մեկ անգամ, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում հսկողության իրականացում մեկ անգամ, մեկ վայրում և հսկողական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող բոլոր պետական մարմինների կողմից միաժամանակ։
0 3029

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվելիք հիմնական ծառայությունները։
0 2815

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։
0 2895

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ազգային անվտանգության ծառայությունը և մաքսային մարմինը։
0 2807

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ինչպես տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, այնպես էլ ազգային անվտանգության ծառայության և մաքսային մարմինների կողմից՝ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան։
0 2684

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց սահմանի հատման դեպքում՝ տրանսպորտային հսկողության, անձնագրային հսկողության, ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող սահմանային հսկողության, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ անձնական օգտագործման ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների և առանց մաքսատուրքի և հարկերի անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների նկատմամբ իրականացվող հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել, որ ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից, մաքսային կարգավորման օրենսդրության համապատասխան իրականացված սահմանային հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես ազգային անվտանգության մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։
0 2581

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ ստորև նշված գործառույթները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ իրականացնում եմ մաքսային մարմինները․ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, տրանսպորտի ոլորտի օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային հսկողության իրականացում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան․ անձնագրային և ճանապարհային օրենսդրության խախտումների նկատմամբ հսկողության իրականացում, սահմանապահ հսկողության իրականացում, բուսասանիտարական, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժական հսկողության իրականացում։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության արդյունքները ընդունում են այնպես, ինչպես մաքսային մարմինների կողմից համապատասխան օրենսդրությանը համապատասխան իրականացված հսկողությունը։
0 2699

Discussed 08.02.2022 - 23.02.2022

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տալիս և երկարաձգում են «Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները:
0 2697