Under development Discussed 11.03.2020 - 26.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է տարանջատել և հստակեցնել ծառայողական և մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների ուսուցման տիպային թեմատիկ պլանները կազմելու լիազորություն ունեցող ստորաբաժանումները: Նախագծի ընդունման արդյունքում ծառայողական պարապմունքների տիպային թեմատիկ պլանները կկազմվեն Ոստիկանության կադրային ստորաբաժանման, իսկ մարտական և ֆիզիկական պատրաստականության տիպային թեմատիկ պլանները՝ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանման կողմից: 0 0 0 6055
Under development Discussed 03.03.2020 - 18.03.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունումը պայմանավորված է Զենքի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին 06.06.2019թ. ՀՕ-48-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1130-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ: 0 2 0 5351
Under development Discussed 21.06.2019 - 06.07.2019 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարորդական վկայականի տրամադրման գործընթացը եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին համապատասխանեցնելու, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջ սահմանելու և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ: 3 1 1 8476
Under development Discussed 27.11.2018 - 12.12.2018 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունումը նպատակ ունի վերականգնելու երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության արդարության սկզբունքը, տուգանային միավորների համակարգի ներդրումը, որպես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման իրավական գործիք, միտված կլինի վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը և վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, տուգանքների չափերի վերանայման և վարչական պատասխանատվության նոր մեխանիզմների կիրառման արդյունքում կթեթևանա ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռը: 4 4 4 28341
Under development Discussed 10.05.2018 - 25.05.2018 «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի գործող օրենսդրության համապատասխանեցումը «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքների պահանջներին, ինչպես նաև կպարզեցվի լիցենզիայի տրամադրման ընթացակարգը: 0 0 0 8556
Discussed 27.04.2018 - 18.05.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և Հայաստանի Հանրապետությունից ելքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 25-րդ(40-րդ փոփոխ.) հոդվածի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերական խնդիրները հաստատելու մասին» թիվ 111-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 112-րդ կետի պահանջներից: 3 1 0 10977
Discussed 25.12.2017 - 10.01.2018 Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված գործողությունների նախնական ծրագիր 4 1 2 9379
Discussed 04.12.2017 - 19.12.2017 ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է: 1 2 0 9633
Under development Discussed 01.12.2017 - 16.12.2017 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը Նախագծի ընդունման արդյունքում` ա) բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ոստիկանությանը փոխանցելու պարտականությունը կստանա իրավաբանորեն որոշակի և սահմանադրական բովանդակություն, բ) հնարավորինս կսահմանափակվի կենցաղային հարցերով հիվանդանոցային ահազանգերի ստուգման անհրաժեշտությամբ պայմանավորված` քաղաքացիներից, այդ թվում` տուժած անձանցից, պահանջել բացատրություններ, փաստաթղթեր, կատարել բնակարանային և հիվանդանոցային այցելություններ, տեղատեսություններ, որոնք, վերջին հաշվով, քաղաքացիներին պատճառում են անհարմարություններ, իսկ երբեմն էլ առաջ բերում արդարացված դժգոհություններ, գ) օրենքով պարտականություններ կնախատեսվեն բժշկական հիմնարկների համար՝ հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի` տվյալ դեպքում բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու՝ օրենքով ամրագրված իրավունքի իրացման համար: 2 1 1 10975