Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Environment

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 01.07.2024 - 21.07.2024

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»     «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության և շրջակա միջավայրի նախարարության որոշ իրավասությունները,  մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող  որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը։ Նախատեսվում է հստակեցնել դեպքերը, երբ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի իրականացումը պետք է իրականացվի դրանք տնօրինողների կողմից։ Թափոնների կառավարման, աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է հստակեցնել նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշ իրավասությունները։          Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները նախատեսվում է լրացնել նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները ճշգրտել, հստակեցնել։      Նախատեսվում է պարզեցնել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը։
Մնաց {days} օր
1 4916

Discussed 01.07.2024 - 22.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետի և Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1656-Ն որոշման պահանջները:
Մնաց {days} օր
0 4239

Discussed 01.07.2024 - 21.07.2024

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» Նախագծի մշակումն ուղղված է Հարկային օրենսգրքով սահմանված կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի դրույքաչափերի, ինչպես նաև կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի հետ կապված այլ կարգավորումների վերանայմանը։
Մնաց {days} օր
0 5756

Discussed 01.07.2024 - 22.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է կատարել փոփոխություն Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2009 թվականի հունիսի 18-ի N 684-Ն որոշման մեջ «Ջրվեժ» անտառպարկի տարածքի մակերեսի և քարտեզագրական սխեմատիկ պատկերի ճշգրտման, տարածքի իրական մակերեսի և կոորդինատային տվյալների համապատասխանեցման համար:
Մնաց {days} օր
0 3455

Discussed 25.06.2024 - 17.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:
Մնաց {days} օր
0 3789

Discussed 25.06.2024 - 16.07.2024

«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը և մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկ և սնդիկի միացություններ պարունակող ապրանքների վնասակար ազդեցությունից։ Սույն նախագիծը միտված է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով, ապահովել այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից, աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների  օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։  
Մնաց {days} օր
0 3400

Discussed 24.06.2024 - 16.07.2024

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման հիմնական նպատակը Որոշման 4-րդ հոդվածի 2 մասի կատարման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» № 967-Ն որոշմամբ հաստատված՝ «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագրի հաստատումն է, որի արդյունքում՝ կսահմանվի բնության հուշարձանի և դրա երկրատեղանքների նկարագրությունը, սահմանների նկարագիրը, հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ինչը համահունչ է «Բնության հատուկ պահպանվող տարաքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին:
Մնաց {days} օր
0 4209

Discussed 07.06.2024 - 28.06.2024

«Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Կառավարության որոշման և «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականության» նախագծեր Հայաստանի Հանրապետության վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում հիմնականում արտահայտվում է ջերմաստիճանի բարձրացմամբ և տեղումների նվազմամբ: Հաշվարկները1 ցույց են տալիս, որ Հայաստանում 2100 թվականին օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1,7օC-ով, իսկ տեղումները կկրճատվեն մոտ 10-ով։ Չնայած այն հանգամանքին, որ երկիրն արդեն իսկ գտնվում է տարածաշրջանի առավել խոցելի պետությունների շարքում՝ ջերմաստիճանի աճի տենդենցի պահպանմամբ պայմանավորված վերջինիս էկոհամակարգերի, տնտեսության և բնակչության խոցելիությունը շարունակելու է վատթարանալ: Հետևաբար, կլիմայի հարմարվողականության քաղաքականությունն ու միջոցառումները առանձնահատուկ նշանակություն ունեն ՀՀ կողմից սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից և, միաժամանակ, որպես զարգացող անդամ երկիր ՀՀ-ն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ենթատեքստում ՋԳ արտանետումների նվազեցումների ապահովման նպատակով պետք է շարունակի ընդլայնել մեղմման ջանքերը: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ՄԱԿ ԿՓՇԿ) 1993թ-ին, Կիոտոյի արձանագրությունը՝ 2002թ-ին և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017թ-ին (որպես Հավելված 1-ում չընդգրկված կողմ): Երկրի դիրքորոշումները Կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո արտացոլված են «Նախատեսված ազգային մակարդակով սահմանված գործողություններ» փաստաթղթում (ՆԱՍԳ), որը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը 2015 թվականի սեպտեմբերի 22-ին: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ ՆԱՍԳ փաստաթուղթը դարձավ 2015-2050 թվականների համար ԱՍԳ: 2022 թվականի ապրիլի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատեց և մայիսի 5-ին ներկայացրեց 2021-2030 թվականների համար երկրի լրամշակված ԱՍԳ փաստաթուղթը: Դրանով սահմանված ՀՀ նորացված ազգային կլիմայական հանձնառությունը նախատեսում է 2030 թվականի համար ՋԳ արտանետումների 40% նվազեցում՝ 1990 թվականի համեմատությամբ, ինչի ապահովման նպատակով նախատեսված են համապատասխան ազգային և ոլորտային ռազմավարություններ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է նորացված ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են ՋԳ ցածր արտանետումների և կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողական զարգացման: Հաշվի առնելով, որ ԱՍԳ փաստաթղթով սահմանված թիրախները հանդիսանում են երկրի կողմից ստանձնած պարտավորություններ, և որ երկիրը պետք է հաշվետվություն ներկայացնի իր ԱՍԳ-ների համար յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, ՀՀ-ն հետամուտ է եղել ԱՍԳ իրականացման պլանի (ԱՍԳ ԻՊ) և ԱՍԳ ֆինանսավորման ռազմավարության և ներդրումային ծրագրի (ԱՍԳ ՖՌևՆԾ) մշակմանը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակումը (ՋԳ-ՑԱԶԵՌ), որը սահմանելու է մինչև 2050 թվական կլիմայի քաղաքականության նպատակների տեսլականը, որոնց իրականացումը կհանգեցնի ածխածնային չեզոքության՝ դարի երկրորդ կեսի ընթացքում: ՋԳ-ՑԱԶԵՌ իրականացումը դրական ազդեցություն կունենա խոցելի ոլորտներում (այդ թվում էներգետիկայի) երկարաժամկետ պլանավորման և համայնքների հարմարվողականության մակարդակի բարձրացման վրա՝ տնտեսական աճի, սոցիալա- կան բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակար- գի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով: «Սույն ռազմավարությունը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձի վերլուծությունները»։ Սույն ռազմավարության մաս է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական շարժունակության զարգացման քաղաքականությունը՝ համաձայն հավելված 1-ի։ Սույն ռազմավարության իրականացման նպատակով մշակվելու են գնումների գործընթացի փոփոխություններ՝ միտված հանրային կանաչ գնումների ընթացակարգի ներդրմանը և դյուրինացմանը, ինչը կնպաստի էլեկտրական շարժունակությանն առնչվող գնումների ընթացակարգերի արդյունավետ և մատչելի իրականացմանը։
Մնաց {days} օր
0 5564

Discussed 03.06.2024 - 24.06.2024

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրում ներառնվել են 19 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է` Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժում, կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում և կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, Տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում և իրականացում և այլն:
Մնաց {days} օր
0 4988
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: