Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 03.08.2023 - 18.08.2023

«ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը։ Նախագծով նախատեսվում է նաև կանաչ տնտեսության անցման ընդհանրական և ոլորտային  գործողությունների շրջանակի սահմանում, որի իրականացումը կստեղծի զարգացման ու աճի նոր հնարավորություններ։ Նախագիծը նպատակ ունի կանաչ տնտեսության խթանման ճանապարհով նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը։
1 1821

Discussed 03.08.2023 - 18.08.2023

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Համայնքային ծառայողիվարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» հրամանի նախագիծը, որով սահմանվում են «Հանրայինծառայության մասին» օրենքով նախատեսված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները:
5 1388

Discussed 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ           «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  «Ավիացիայի մասին» օրենքի 44-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածների համաձայն՝ կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը, օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքից դուրս և տարածքի ներսում, կոմիտեի տված կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվության, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից մեկանգամյա և երկու և ավելի ոչ առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու թույլտվությունները տրամադրվում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հունիսի 9-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերը նշված՝ հավաստագրի և թույլտվությունների տրամադրման լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշմամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ ստորև նշված որոշումներում, որոնցով կարգավորված են վերը նշված հավաստագրի և թույլտվությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 965-Ն որոշում, 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 966-Ն որոշում, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1003-Ն որոշում, 4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշում, 5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» թիվ 1006-Ն որոշում, 6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» թիվ 1010-Ն որոշում: Նախագծով նախատեսվում է փոփոխել վերը թվարկված որոշումներում հավաստագրի և թույլտվությունների տրամադրման լիազորված մարմինը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն փոխարինվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությամբ:
0 1410

Discussed 02.08.2023 - 17.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԹԻԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի ընդունումով կկարգավորվի բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը, իսկ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար կիրականացվի հաշվի առնելով  դրանց առանձնահատկությունները։
1 1458

The project has not been accepted

Discussed 02.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 851-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Մ 2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչել
0 1486

The draft has been accepted

Discussed 02.08.2023 - 22.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում և աղտոտում՝ անընդհատ իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումները և մակարդակները, ինչի հետևանքով նաև բարձրանում են դրանց ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը: Նման պայմաններում ստորերկրյա ջրերի շահագործումը կհանգեցնի ավազանի ստորերկրյա ջրերի շատրվանող գոտու անհայտացմանը և դրանց աղտոտմանը, ինչի արդյունքում ջրերը կդառնան խմելու համար ոչ պիտանի: Վերը նշված խնդիրները հանգեցրել են նաև գրունտային ջրային ռեսուրսների հյուծմանը, ինչի համար առաջարկվում է արգելել ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրել միայն ջրախնայող համակարգերի ներդրումը։ Կառավարության որոշման սույն նախագծի ընդունումը խթան կհանդիսանա ջրօգտագործողների կողմից ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրմանը, ինչը հանգեցնելու է ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության և վերականգմանը։ 
5 1987

Discussed 01.08.2023 - 16.08.2023

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբնախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու,գործընթացներին առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքայինփոփոխության ընթացքում համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաևհամայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացը կատարելագործելուանհրաժեշտությամբ։
7 2317

Discussed 01.08.2023 - 16.08.2023

2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
0 4856

Discussed 28.07.2023 - 12.08.2023

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԾ, ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՆԴԻ (ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ N 82-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է սահմանել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման իրավակարգավորումը, որը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։ Նախագծով նախատեսված է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգի հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներին:
8 2536