Add to favourites

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԾ, ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՍՊԱՆԴԻ (ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ N 82-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն նախագծի նպատակն է սահմանել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման իրավակարգավորումը, որը հնարավորություն կընձեռնի հետագայում գնահատել և կառավարել հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը։

Նախագծով նախատեսված է կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգի հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2–րդ մասի պահանջներին:

  • Discussed

    28.07.2023 - 12.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2499

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

30.07.2023

Ի գիտություն սույն նախագծի հեղինակներին․ <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի Հոդված 1-ով ներկայացված են սահմանումներ, որի առաջին կետը վերաբերում է սույն նախագծին։ Ինչպես նաև բնակչության նյութական վնասները փոխհատուցելու համապատասխան հանձնաժողով, սահմանված ընթացակարգով։ Երկրոդ հանձնաժողով ստեղծելու նպատակը որն է, եթե արդեն իսկ կա պետական, նույն առաքելությամբ ստեղծված մեկ այլ հանձանաժողով։

Թաթուլ Ստեփանյան

30.07.2023

13. Մարզային հանձնաժողովի հիմնական գործառույթներն են` —հաջորդիվ ոչ իրավաչափ բաներ եք գրել, համապատասխանեցրեք վերնագրին;

Թաթուլ Ստեփանյան

30.07.2023

12. Մարզային հանձնաժողովի նպատակը՝ մարզում անասնահամաճարակների բռնկման ու տարածման կանխարգելման միջոցառումների համակարգումն ու իրականացումն է: — առաջարկում եմ ֆունկցիոնալ կապ ստեղծել այս պարբերությամբ ներկայացված նպատակի ու փոխհատուցում ապահովող հանձնաժողովի գործառույթների միջև։ Անկապ բան եք գրել։

See more