Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Economy

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 05.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգավորման նպատակն է խթանել տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը, նպաստել հայկական արտադրանքի միջազգային շուկաներում հասանելիության ապահովմանը, խրախուսել հայ արտադրողին ապահովել մրցունակ արտադրանքի ներկայացվածությունը և արտաքին առևտուրը միջազգային շուկաներում՝ նոր, ավելի գրավիչ շուկաներ մուտք գործելով և ապահովելով ոլորտի կայունության զարգացումը՝ հումքի ներկրման և միջազգային էլեկտրոնային հարթակներում առևտրի խթանման միջոցով։ Ներկայումս օնլայն հարթակներում առևտուրը դարձել է կարևոր գործոն՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի տեսանելիությունն ու հասանելիությունը բարձրացնելու գործում։ Տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերը ստեղծում են նոր հնարավորություններ ապրանքների վաճառքի համար տարբեր շուկաներում և շատ արտադրողներ կարող են օգտագործել այս հարթակները՝ ընդլայնելով իրենց արտահանումը և ավելացնելով միջազգային վաճառքների ծավալները։ Նախագծի ընդունումը  հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ և զարգացում ապահովել՝ խթանելով տնտեսավարողների կայունությունը, արդյունավետությունը և մրցունակությունը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է դիվերսիֆիկացնել մատակարարման շղթան՝ խթանելով հումքի ներմուծումը և տեքստիլ արտադրանքի արտահանումը, բարձրացնել և հավասարակշռել շուկայի կայունությունը, նպաստելով տեքստիլ ոլորտի արտադրողականության բարձրացմանը, խթանել հայկական ապրանքանիշերի զարգացումն ու արդյունավետ կառավարումը, ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածությունը նոր սպառողական շուկաներում՝ ապահովելով տեքստիլ ոլորտում կայունության զարգացում։
Մնաց {days} օր
0 1221

Discussed 30.05.2025 - 14.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր) լավարկելու և Ծրագրում ներառված որոշ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Նախագծի նպատակն է ձեռք բերվող մեղվաընտանիքների կենսունակության ստույգ չափորոշիչների սահմանումը, շահառուի և վաճառողի կարգավիճակի հստակեցումը, փաստաթղթաշրջանառության դյուրացումը, Ծրագրի արդյունավետության բարձրացումը և մեղվափեթակների քանակի վերաբերյալ առավել ստույգ տեղեկատվության հավաքագրումը։
Մնաց {days} օր
0 1696

Discussed 27.05.2025 - 12.06.2025

ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՐԳԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ, ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի պահանջներից՝ Զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են։ Զբոսավարների և ուղեկցորդների որակավորումը պարտադիր է։ Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձևերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Կառավարությունը։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մշակել է «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջների, որակավորման ընթացակարգերի, վերապատրաստման ծրագրի, կարգի, պարբերականության, ժամկետների, մասնագիտացման ուղղությունների մասին» որոշման նախագիծ, որը նախատեսում է երեք հիմնական որակավորման ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։ Այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։ Նախագծի նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։ Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
2 1602

Discussed 27.05.2025 - 12.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1811

Discussed 27.05.2025 - 18.06.2025

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1689

Discussed 27.05.2025 - 11.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոինիսի 27-ի N 971-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2025 թվականի խաղողի մթերումների գործընթացը։
Մնաց {days} օր
0 1618

Discussed 23.05.2025 - 09.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 569-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի  ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխելու վերաբերյալ
Մնաց {days} օր
0 1830

Discussed 23.05.2025 - 07.06.2025

«Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ «Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման կարգը, ընթացակարգը, չափանիշները, ինչպես նաև որակավորման վկայականի և նշանի ձևերը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից: Առաջարկվող որոշման նախագծի համաձայն` զբոսաշրջային ուղևորափոխադրողները զբոսաշրջային ավտոբուսի որակավորման հավաստագիր ստանալու համար պետք է ներկայացնեն էլեկտրոնային հայտ՝ ուղղված պետական լիազոր մարմնին՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին։ Հայտին կցվում են մի շարք պարտադիր փաստաթղթեր, այդ թվում՝ հայտատուի փորձի մասին տեղեկատվություն, ավտոտրանսպորտային միջոցի անվտանգության ապահովման վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև տեխնիկական վիճակի զննության վերաբերյալ փաստաթղթեր։ Զբոսաշրջային ավտոբուսի որակավորման պահանջներին համապատասխանությունը կստուգվի ոլորտի լիազոր մարմնի՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի միջոցով, որն իր գործունեությունը կկազմակերպի համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ։ Նախագծի ընդունման նպատակն է սպառողների համար բարձր անվտանգության երաշխիքների սահմանումը՝ կիրառելով խիստ վերահսկողություն ավտոբուսների տեխնիկական վիճակի և վարորդների որակավորման նկատմամբ։ Նախագծի ընդունմամբ կներդրվեն արդյունավետ մեխանիզմներ ու համապատասխան գործիքակազմեր, որոնք կկարգավորեն զբոսաշրջային ավտոբուսների գործունեությունը և կվերահսկեն դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով այն սահմանումը, համաձայն որի զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համար զբոսաշրջային օպերատորները, ներգնա և ներքին զբոսաշրջային գործակալները պարտավոր են իրենց ծառայություններից օգտվողներին մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխել կամ զբոսաշրջային երթուղին կազմակերպել միայն զբոսաշրջային ավտոբուսների միջոցով, եթե այդ անձանց թիվը հավասար է կամ գերազանցում է 9-ը՝ առավել քան անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջային ավտոբուսների համապատասխանությունը որակական բոլոր պահանջներին ու չափանիշներին։  
Մնաց {days} օր
0 1518

Discussed 21.05.2025 - 05.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Ռազմավարական ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից, զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականից ու Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ոլորտի զարգացման գերակայությունները, վերջիններիս հասնելու արդյունավետ ճանապարհը, ինչպես նաև առկա մարտահրավերներին արձագանքելու ուղիները։ Ռազմավարական ծրագրով ամրագրված են զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսլականն ու նպատակները, որոնցից բխում են վերջինիս գործողությունների ծրագիրը՝ նախանշելով բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա։ Բացի այդ՝ ռազմավարական ծրագրի առկայությունը հնարավորություն է տալիս համակարգել և լուծում տալ մի շարք այնպիսի խնդիրների, որոնք անմիջականորեն կապված են զբոսաշրջիկների, նրանց փորձառությունների, մատուցվող ծառայությունների հետ, սակայն նմանատիպ խնդիրների լուծումը կախված չէ զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնից։ Նմանատիպ խնդիրներից են դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների բարելավումը, մաքրության ապահովումը, զբոսաշրջիկների կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ սանհանգույցների) և այլն։ Ռազմավարական ծրագրի ընդունմամբ հնարավոր կլինի ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիներին զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելության բարձրացմանը և այլն։
Մնաց {days} օր
0 2423
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: