Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2026 – 2031 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին
ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2026 – 2031 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է որակի ենթակառուցվածքի ոլորտի բարելավման և արդիականացման անհրաժեշտությունից: Նախագիծը նպատակ ունի սահմանել Հայաստանի որակի ենթակառուցվածքի նոր ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն)։
Որակի ենթակառուցվածքն անհրաժեշտ է ներքին շուկաների արդյունավետ գործունեության համար, իսկ դրա միջազգային ճանաչումը կարևոր է արտաքին շուկաներ մուտք գործելու հարցում: Որակի ենթակառուցվածքը տնտեսական զարգացմանը, ինչպես նաև էկոլոգիական վիճակին ու սոցիալական բարեկեցությանն օժանդակելու և պահպանելու չափազանց կարևոր տարրերից մեկն է, որը հիմնված է չափագիտության, ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման և շուկայի վերահսկողության վրա:
Սույն ռազմավարական ծրագրի նպատակը որակի ազգային ենթակառուցվածքի հաստատությունների նշանակության, կարողությունների և իրավասությունների երկարաժամկետ զարգացման ապահովումն է, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը, արտահանումների ավելացմանը, առևտրի դիվերսիֆիկացիային, մրցունակ գներով անվտանգ, որակյալ ապրանքների մատակարարմանը, բնակչության անվտանգության պաշտպանությանը ու շրջակա միջավայրի պահպանությանը:
2026-2031թթ.-ի որակի ազգային ենթակառուցվածքի ռազմավարական ծրագրի հիմքում ընկած են չափագիտության, համապատասխանության գնահատման, ազգային ստանդարտների և շուկայի վերահսկողության ծառայություններից օգտվողների կարիքների համապարփակ գնահատումը և ՀՀ կառավարության 2010-2020թթ.-ի որակի ազգային ենթակառուցվածքի ռազմավարությունը: Վերջինս անդրադառնում է հնարավոր բացերին` ներկայացնելով այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է ամրապնդել որակի հաստատությունները, որպեսզի դրանք տրամադրեն շուկայի պահանջարկին համապատասխանող, միջազգայնորեն ճանաչված ծառայություններ, ինչպես նաև օժանդակում է նորարարությանը և հարատևորեն աճող մրցունակ շուկաների հասանելիությանը:
-
Duration
18.12.2025 05.01.2026 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 172
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.