Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Territorial Administration and Infrastructure

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 15.08.2025 - 30.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» պետական ոչ առևտրայի կազմակերպությունը վերանվանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ գյուղական բնակավայրերում որակյալ միջնակարգ կրթության ապահովման համար «ՀՀ Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի բոլոր պայմանները, որտեղ կարող է իրականացվել եռաստիճան կրթություն։ Փոփոխության արդյունքում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվու հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ը կունենա միջնակարգ դպրոցի կարգավիճակ և առանց այլ բնակավայր տեղափոխվելու տվյալ բնակավայրի աշակերտները կստանան միջնակարգ կրթություն:
Մնաց {days} օր
5 1217

Discussed 11.08.2025 - 26.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման լրամշակմամբ պայմանավորված  անհրաժեշտություն է առաջացել նաև ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում  դրանց տեղադրման և վերատեղադրման համար ճանապարհը տնօրինողի և հաղորդակցուղու տեղադրողի միջև կնքվող հաղորդակցուղու տեղադրման արդյունքում ճանապարհին հասցված վնասները վերականգնելու մասին պայմանագրով սահմանված չափի դրամագլխի գումարի գանձման համար ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անունով բացվող դեպոզիտային հաշիվ։
Մնաց {days} օր
0 888

Discussed 07.08.2025 - 22.08.2025

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆԱՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։ Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։
Մնաց {days} օր
0 1315

Discussed 05.08.2025 - 20.08.2025

Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել Որոշման հավելվածի 4-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումներով նախատեսված նախագծերի ներկայացման և ընդունելու ժամկետները
Մնաց {days} օր
0 1008

Discussed 23.07.2025 - 08.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Սույն որոշման նախագծով կանոնակարգվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմի հետ կապված հարցերը:
Մնաց {days} օր
0 1101

Discussed 22.07.2025 - 07.08.2025

«ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՐԿԱ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-196-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը» սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Մնաց {days} օր
0 1167

Discussed 22.07.2025 - 07.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N274-Ն որոշման մեջ րացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով (այսուհետ՝ N 17 հավելված) սահմանված նոր չափորոշիչներին (18-րդ խմբագրություն) մասնավորապես՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ իրականացնող տեսուչներին ներկայացվող պահանջների, նրանց ընտրության, մասնագիտական ուսուցման, վերապատրաստման և սերտիֆիկացման աշխատանքների, որակի հսկողության միջոցառումների պլանների մշակման, որակի հսկողության արդյունքում հաշվետվությունների կազմման և ներկայացման հետ կապված աշխատանքների համապատասխանեցմամբ:
Մնաց {days} օր
0 1155

Discussed 21.07.2025 - 06.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա հիմնական աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով: Որոշման ընդունման արդյունքում, ներկայում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀԱԷԿ-ում գործող աշխատապայմաններին, նպաստելով միջուկային բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատակիցների աշխատանքի պայմանների անվտանգության մակարդակի բարելավմանը։ Բացի վերոնշյալից, նախագծի ընդունումը կնպաստի արտոնյալ կենսաթոշակի անցնելու հետ կապված ընթացակարգի հեշտացմանը։
Մնաց {days} օր
0 1073
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: