Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 10.09.2018 - 28.09.2018

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ նոտարական այն գործողությունները, որոնց անձամբ ներկա են գտնվում կողմերը, կարող են տեսաձայնագրել:
0 5820

Under development

Discussed 07.09.2018 - 23.09.2018

«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման  անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն Նախագծով սահմանվում են  օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները:
7 10227

Discussed 06.09.2018 - 21.09.2018

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների ցանկը լրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շենքով:
0 7166

Discussed 05.09.2018 - 20.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը:
0 5979

The project has not been accepted

Discussed 29.08.2018 - 13.09.2018

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու կարգավորումներ, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը շարունակելու մասին համաձայնություն տալու, իսկ Հայաստանի Հանրապետութունում չգտնվելու կամ բանկ ներկայանալու անհնարինության այլ դեպքում ողջ լինելու փաստի հաստատումը՝ անկախ կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքից, լիազորագրի հիման վրա դադարեցված կենսաթոշակի վերսկսման և դրա հետագա վճարման կարգավորումներ և այլն:
0 9922

Discussed 23.08.2018 - 07.09.2018

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
1 7300

Discussed 17.08.2018 - 02.09.2018

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո ՐՈՇՈՒՄ Ներկայումս կարգավորված չեն դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց, վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկված իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձանց, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձանց փորձաշրջանի ղեկավարի վարձատրության չափի, վարձատրության տրամադրման հիմքերի և ժամկետների հետ կապված հարցերը: Հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փորձաշրջանի ղեկավարի վարձատրության հարցում դրսևորվում են տարբեր մոտեցումներ, սակայն վարձատրության նվազագույն շեմը պակաս չէ բազային աշխատավարձի 10 տոկոսից: Այսպես, Սերբիայի Հանրապետությունում փորձաշրջանի ղեկավարը վարձատրվում է բազային աշխատավարձի 10 տոկոսի չափով, Բոսնիա և Հերցոգովինայի Դաշնությունում՝ աշխատավարձի չափով և հավելյալ վճարներով,  Լեհաստանում՝ բազային աշխատավարձի 11 տոկոսի չափով, եթե փորձաշրջանի թեկնածուները 1-ից ավելին են, ապա յուրաքանչյուր հաջորդի համար վարձատրությունը ավելանում է 1 տոկոսով, սակայն չի գերազանցում 15 տոկոսը, իսկ եթե ղեկավարի վերոնշյալ գործառույթը տևում է 30 օրից պակաս, ապա վարձատրությունը համաչափորեն կրճատվում է՝ յուրաքանչյուր օր 1/30 չափաբաժնով, Խորվաթիայում՝ ժամավճարով՝ 6 ժամը 200 եվրո չափաբաժնով՝ գումարած հարկեր՝ համաձայն պայմանագրի, սակայն դատարաններում վերապատրաստում անցկացնող ղեկավար դատավորները այդ աշխատանքի համար չեն վարձատրվում, Պորտուգալիայում՝ փորձաշրջանի յուրաքանչյուր ամսվա համար 200 եվրոյի չափով,Վրաստանում՝ յուրաքանչյուր ամիս 1000 լարիի չափով։ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն  փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով: Վերոգրյալը վկայում է «Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների փորձաշրջանի ղեկավարի վարձատրության կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
1 6953

Located in RA Government

Discussed 17.08.2018 - 03.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով նախատեսված փոփոխությունների ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ կստեղծվի հնարավորություն ընտրությունների հետ կապված վարչական իրավախախտումների համար առավել արդյունավետ քննության և մեղավորների պատասխանատվության կանչելու համար եւ այդ նպատակներին հնարավոր կլինի հասնել առավել սեղմ ժամկետում ու հանրային ռեսուրսների նվազագույն ծախսով: Փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա էականորեն ավելացնել ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը և արմատապես նվազեցնել ընտրությունների ժամանակ հանցագործությունների ու հանցափորձերի թիվը՝ ընտրություններով սահմանադրական կարգի ձևավորումը էապես մոտեցնել ժողովրդավարության չափանիշներին:
3 12508

The draft has been accepted

Discussed 10.08.2018 - 25.08.2018

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայական տալու լիազոր մարմինը, վկայական տալու գործընթացը և վկայական ստանալու  մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վկայականը տալու համար խորհրդատվական եզրակացություն տվող հանձնաժողովի կազմում ընդգրկված մարմինների շրջանակը: Նախագծի ընդունման արդյունքում «Բռնադատվածների մասին» օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջներին:  
0 7223