Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վարչական շենքը, որը տեղակայված է ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում, բազմահարկ շինություն է, ունի 14 հարկ: Վարչական շենքում աշխատում է շուրջ 400 աշխատակից, դրանից բացի Ծառայություն են այցելում նաև բազմաթիվ քաղաքացիներ, շենքի առաջին հարկում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ կատարվում են վճարումներ պարտապանների կողմից (օրական սպասարկվում է մոտ 250 քաղաքացի, գանձված գումարը երբեմն գերազանցում է 10,0 մլն ՀՀ դրամը):

ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» № 1160 որոշմամբ սահմանված զենքը և հատուկ միջոցները պահպանվում են նույն շենքում։  

Մինչ 2016թ. ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեից տեղափոխվելը Վազգեն Սարգսյան 3/8 հասցե՝ տվյալ շենքի պահնորդական ծառայությունն իրականացվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից:

Նախարարության տեղափոխվելուց հետո Հալաբյան 41ա հասցեում գտնվող վարչական շենքի (որը ևս ընդգրկված է արդարադատության նախարարության հաշվեկշռում)  պահպանությունը ապահովվել է «Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ի միջոցների հաշվին,  «Ծառայությունների մատուցման պայմանագրի» հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության թվով 6 աշխատակիցների կողմից, սակայն նույն վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատարը 18.11.2019թ. № 27/8-1258 գրությամբ Ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների և արտաբյուջետային հաստիքների կրճատման պատճառով գունդը Հալաբյան 41ա շենքի պահպանությունը չի կարող իրականացնել առանց սույն Նախագծի ընդունման:

  • Discussed

    10.01.2020 - 25.01.2020

  • Type

    Decision

  • Area

    Security, Compulsory enforcement of judicial acts

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6186

Print