Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 03.11.2023 - 19.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված են. գործող կարգավորումներում առկա բացերի կարգավորմանը (օրինակ՝ առաջարկվում է հստակ սահմանել, որ որակավորման վկայականը տրամադրվում է անժամկետ՝ միևնույն ժամանակ նախատեսելով դրա գործողության կասեցման ու դադարեցման դեպքեր), առավել մասնագիտացված կադրերի ներգրավման խթանմանը (օրինակ՝ դիմորդի համար նախատեսվել է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ), որակավորման ստուգման կարգավորումներում անհարկի բարդությունների վերացմանը (օրինակ՝ գրավոր աշխատանքը սկանավորելու կրկին տպելու, ծածկագրեր փակցնելու կարգավորումների փոխարեն ներդրվում է առավել պարզ՝ ծածկագրված ամփոփաթերթերի լրացման տրամաբանությունը), կարգում առկա անհստակությունների վերացմանը (օրինակ՝ շտկվել են կարգում մեջբերվող ակտերի անվանումները, փոփոխվել է դիմումին կից ներկայացվող նկարների չափսը՝ հետագայում այն որակավորման վկայականի համար օգտագործելու նպատակով) և այլն:
0 976

Discussed 19.10.2023 - 03.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի  11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում նախատեսվում է լրացնել դրույթներ քննիչներին տրանսպորտային, հաղորդակցության միջոցների, ինչպես նաև վարութային գործողությունների ընթացքում առաջացող և պետական միջոցներից չֆինանսավորվող այլ ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ:  
0 1330

Under development

Discussed 18.10.2023 - 02.11.2023

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել հետևյալ իրավահարաբերություններին վերաբերող կարգավորումներում՝ Ընտրական իրավունքի սկզբունքներ, Ընտրությունների նշանակումը և անցկացումը արտակարգ և ռազմական դրության դեպքում, Ընտրությունների հրապարակայնություն, ընտրողների իրազեկում, Այլ համայնքի կամ այլ բնակավայրի հաշվառում ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետների ընդգրկումն ընտրական ցուցակներում և քվեարկությունը, Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը, Էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացնելու հնարավորությունը, Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները, Ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը, Ընտրողների ցուցակների մատչելիությունը, Տեղամասային կենտրոնների մատչելիությունը և հաշմանդամություն, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումը, Նախընտրական քարոզչության համար անվճար դահլիճներ տրամադրելը, Նախընտրական ծրագրերի վերաբերյալ հաղորդումների հրապարակում, Նախընտրական քարոզչությունը համացանցում, Քարոզչական պաստառներ, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, Դիտորդական առաքելություն, Ընտրական հանձնաժողովները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմում քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները, Վերահաշվարկը, Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, Հերթական և արտահերթ ընտրությունների ժամկետները, Կանանց ներկայացվածությունը համայնքի ավագանում: Բացի վերոշարադրյալից, նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերով կատարվում են «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից բխող փոփոխություններ:
1 2132

Discussed 18.10.2023 - 02.11.2023

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, կսահմանվեն բարձրագույն խմբի պաշտոններին համարժեք դասային աստիճաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության համար:««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բնականոն գործունեության համար: 
1 1190

Discussed 12.10.2023 - 27.10.2023

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը՝ շեշտադրելով, որ ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից նշված հոդվածով սահմանված դեպքերում օգտվում են պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողները:
0 1429

Discussed 12.10.2023 - 27.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի մյուս քրեակատարողական հիմնարկները ևս կահավորել էլեկտրոնային հսկողության համակարգերով՝ նոր սահմանված պարամետրերի (չափորոշիչների) հիման վրա, այդ թվում, առավել նորացված և մեծ հզորություն ունեցող սարքավորումների ներառմամբ՝ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների և տարածքի առանձնահատկությունների հաշվառմամբ։
0 1247

Discussed 09.10.2023 - 24.10.2023

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով Կառավարությանը առաջարկվում է ընդունել որոշում և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգով  համաձայնություն տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով ավելացնելուն:
3 1782

Discussed 03.10.2023 - 18.10.2023

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ նախարարությանը ենթակա մարմնի գլխավոր քարտուղարին նշանակում և ազատում է համապատասխան նախարարը՝ ապահովելով նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացումը:
0 1254

Under development

Discussed 02.10.2023 - 18.10.2023

««ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում ամրագրել սահմանային վերահսկողության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ տվյալների միասնական հաշվառման հանգամանքը, սահմանել, որ նման հաշվառումն իրականացվում է ՍԷԿՏ համակարգի միջոցով, նախատեսել համակարգից օգտվելու և դրանում տեղեկություններ մուտքագրելու ընդհանուր պայմանները, ինչպես նաև հստակեցնել համակարգի վերաբերյալ ենթաօրենսդրական մակարդակում կարգավորման ենթակա հարցերի շրջանակն ու լիազորված մարմնի գործառույթները:
0 1322