Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type

Located in RA Government

Discussed 02.12.2019 - 17.12.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված հանձնաժողովների կազմում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներին փոխարինել <<Քրեակատարողական բժշկության կենտրոն>> ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներով՝ նշված հանձնաժողովների գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով:
0 5194

Discussed 26.11.2019 - 11.12.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ   Նախագծով առաջարկվող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի հետ կապված դատարան ներկայացվող հայցերն ընդգրկել հատուկ հայցային վարույթների ցանկում և դրանց շրջանակներում դատարանի կողմից գործողությունների կատարման համար սեղմ ժամկետներ սահմանելը հնարավորություն կտա իրավատերերին լիարժեք իրացնել իրենց իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը։ Հաշվի առնելով այն, որ մտավոր սեփականությունն անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության և դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։  
1 6456

Discussed 25.11.2019 - 12.12.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունմամբ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանների գործընթացներն առավել հստակ կարգավորումներ կստանան:
0 6552

Discussed 25.11.2019 - 10.12.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 5559

The draft has been accepted

Discussed 21.11.2019 - 07.12.2019

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն միջազգային պահանջներին, կապահովվի դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի ստացման ու պահման նկատմամբ վերահսկողության հնարավորությունը՝ առաջնորդվելով բժշկական համապատասխան ցուցմամբ և չվնասելու սկզբունքով:
0 5757

Discussed 20.11.2019 - 05.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 13-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 2-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈԻԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը:
1 4978

Discussed 20.11.2019 - 06.12.2019

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում կալանավորված անձանց, դատապարտյալների և վերջիններիս մոտ հանձնուքներ, ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար  կստեղծվեն իրենց իրավունքի իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ, քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ  ծանրաբեռնվածությունից:
0 5480

Discussed 19.11.2019 - 05.12.2019

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծեր Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն  նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Միաժամանակ, սույն Նախագծով սահմանված կարգով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա: ՀՀ-ում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի պատկանող գույքը հայտարարագրելու պահանջ: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:  Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել  ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:
13 7994

Discussed 19.11.2019 - 04.12.2019

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի և առնչվող հրամանների նախագծեր Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագծով նախատեսվում է. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդյունքում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների արդյունքում վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման վերաբերյալ կարգավորումները ենթարկվել են առանցքային փոփոխությունների, նշված հրամանով նախատեսված կարգավորումներն այլևս չեն համապատասխանում օրենքի կարգավորումներին, և առաջացել է ՔԿԱԳ հետ կապված գործառույթներն իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու անհրաժեշտություն: Հաստատել քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ նախարարի հրամանով հստակեցվում են համապատասխան վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների համար դիմելու, դիմումներին ընթացք տալու, էլեկտրոնային կառավարման համակարգում այդ փաստաթղթերն ստեղծելու, դիմողին տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Օրինակ, այսուհետ վկայականներ, տեղեկանքներ ստանալու դիմումներ ընդունելու իրավասություն է ունենալու յուրաքանչյուր ՔԿԱԳ մարմին՝ անկախ դիմողի բնակության վայրից, իսկ նշված փաստաթղթերը դիմողին տրամադրվելու են էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստերին ուղարկելու միջոցով: Հաստատել քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել Արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ անհրաժեշտ է փոփոխել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները՝ դրանցով համապարփակ անդրադարձ կատարելով էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարվող գործողությունների առանձնահատկություններին: Ուստի, մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի N 97-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ծննդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման և մահվան պետական գրանցումների վերաբերյալ հրահանգչական ցուցումներում, կարգավորել էլեկտրոնային համակարգի միջոցով նշված գրանցումները կատարելու կարգը, ինչպես նաև հաստատել դրանց հետ կապված գործողությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները: Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել է, որ թղթային վկայականներ այլևս չեն լրացվելու, վկայականները ստեղծվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով: Հետևաբար, վկայականների տրամադրման կարգն այլևս անհրաժեշտ չէ և մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի 2007 թվականի օգոստոսի 13-ի N 204-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ուստի, ի կատարումն նշված դրույթների՝ մշակվել է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, գրառման դիմումի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական մատյանների ձևաթղթերի նմուշները հաստատելու, դրանք լրացնելու և ոչնչացնելու կարգի մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է հաստատել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների լրացման և ոչնչացման կարգը, ինչպես նաև ծնունդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, անվան փոխման և մահվան պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները:
0 6188