Add to favourites

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշման նախագծի ընդունմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում կապահովվի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավումը:

  • Discussed

    01.11.2021 - 16.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3538

Print

Suggestions

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

04.11.2021

Առաջարկվում է կարգի 11-րդ կետում հակակոռուպցիոն ոլորտում 5 հակակոռուպցիոն ոլորտի տարվա ստաժը սահմանել ոչ թե ներկայացուցչի, այլ հասարակական կազմակերպության համար: Այդպիսին են եղել թե հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային հանձնաժողովում և թե հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քաղհասարակության ներկայացուցչի ներգրավման մրցույթների պահանջները: Իսկ ահա ներկայացուցչի մասով անհրաժեշտ է, որ այն ունենա իրավապահ որևէ մարմնում ընդունվելու համար հարցազրույց անցկացնելու կամ այդ հարցազրույցի հանձնաժողովի կազմում լինելու որևէ փորձ: Հայաստանյան առնվազն 5 հասարակական կազմակերպություններ ունեն նման փորձով առնվազն 9 աշխատակից: Ընդորում, այդ 5 կազմակերպություններից 4-ը ունեն առնվազն 5 տարվա հակակոռուպցիոն ստաժ:

See more