Drafts

In the title
Draft development authority
Type
29.04.2024 15.05.2024
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը, որի 284-րդ հոդվածի 2-րդ մասով անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար սահմանված է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայման, ինչի կապակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվում համապատասխան որոշման նախագիծը:  Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համեմատ՝ մշակված նախագծով սահմանվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկման բոլորովին նոր ընթացակարգ՝  մրցույթի տարրերով, մասնավորապես առաջարկվում է հիմնել հանձնաժողով, որը կիրականացնի անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու հավակնություն ունեցող սուբյեկտների ենթադրյալ գործունեության նախնական գնահատում՝ առկա առաջարկներից ընտրելով լավագույններին, ինչից հետո միայն ընտրված լավագույն առաջարկը իրականություն դառնալու հնարավորություն կստանա: Մինչև Մաքսային կարգավորման մասին թիվ  ՀՕ-353-Ն օրենքը ուժի մեջ մտնելը գործած իրավակարգավորումների համաձայն՝ անմաքս առևտրի խանութների գործունեության համար հասանելի կամ նախատեսված սահմանափակ տարածքը (պետական սահմանի անցման կետերի մաքսային հսկողության գոտիները) վարձակալելը կամ այդպիսի տարածքին տիրապետելը անմաքս առևտրի խանութների ռեեստրում գրանցման համար պարտադիր պայման էր և անուղղակիորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հիշատակված ռեեստր ընդգրկվելու հավակնություններ կարող է ունենալ միայն տնտեսվարող այն սուբյեկտը, որը տիրապետման կամ տնօրինման իրավունք է ձեռք բերել այդպիսի տարածքի նկատմամբ:  Ըստ էության՝ տարածքի վարձակալությունն է եղել այն անկյունաքարը, որով որոշվել է անմաքս առրտրի խանութի կազմակերպչի անձը, իսկ մնացած պայմանների ապահովումը վերածվել էր զուտ տեխնիկական գործընթացի: Օրենքով ներկայումս նախատեսված՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելու պայմանը և դրա իրականացման կարգը սահմանող սույն որոշման նպատակն է հատկապես մրցակցային դարձնել  տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը՝ որպես չափորոշիչ սահմանելով անմաքս առևտրի խանութի գործունեության գնահատման առավել էական և կարևոր հատկանիշները:
0 33
29.04.2024 14.05.2024
2024 ԹՎԱԿԱՆԻ՝ ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակները ներառող ոլորտի տնտեսավարողներին աջակցության երկու ուղղություն. (ընդ որում՝ տնտեսավարողը կարող է օգտվել երկու ուղղություններից՝ մեկ ուղղության մասով ոչ քան մեկ անգամ)   Ոլորտին հատուկ հավաստագրի ստացման խորhրդատվական ծառայությունների աջակցության դեպքում․ Փոխհատուցել ISO-ի կամ ոլորտին հատուկ այլ հավաստագրերի համար ստացված խորհրդատվական ծառայության ծախսերի 50%-ը, բայց ոչ ավել քան 1 500 000 դրամ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները՝ խորհրդատվական ծառայությունը մատուցվել է ՏՀԶԿ (OECD) երկրներում գրանցված կազմակերպության (այսուհետ՝ խորհրդատվական կազմակերպություն) կողմից, խորհրդատվական կազմակերպության՝ 2024 թվանակի հունվարի 1-ին նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան՝ 100 մլն դրամ, որը հավաստվում է N2 Հավելվածի կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված տեղեկանքի հիման վրա, խորհրդատվական ծառայությունը մատուցվել է սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:   Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցության դեպքում․ Փոխհատուցում տրամադրել այն հավաստագրերի ձեռքբերման ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 ՀՀ դրամ, որոնք ձեռք են բերվել սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո  մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Սույն կետի իմաստով հավաստագրերը հետևյալն են․   ISO հավաստագիր, CEN հավաստագիր, ECO հավաստագիր։
0 89
29.04.2024 20.05.2024
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն:
0 111
26.04.2024 11.05.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 933-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 893-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 452-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից նախագծերի փաթեթ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տարանջատել պետական մարմինների գործառույթները և ապահովել օրենքով սահմանված լիազորությունների իրականացումը, ինչպես նաև միատեսակ կարգավորումներ սահմանել պրոբացիայի ծառայությունից ոստիկանություն դիմելու համար:
0 279
26.04.2024 13.05.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի        N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ և նախադպրոցական կրթության բովանդակության լավարկման անհրաժեշտությամբ:
0 235
26.04.2024 11.05.2024
ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով  Նախագծով  սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։
0 211
25.04.2024 13.05.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում է ֆունկցիոնալության գնահատման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
0 277
25.04.2024 11.05.2024
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականին փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում և ոլորտը կարգավորող այլ օրենքներում, ինչպես նաև լրացումներ, փոփոխություններ և ուժը կորցրած են ճանաչվելը կրթության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի մի շարք հրամանները:Կրթության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը չունենա խոչընդոտող հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ կրթության ոլորտում անցկացվող ստուգումների ստուգաթերթերում։
0 324