06.05.2024
Խոսք և հաղորդակցության ոլորտում Ավագ խմբերի համար զ ենթակետում ցանկալի է հստակեցվի հայերենի տառերի ճանաչելու վերաբերյալ միտքը, այսինքն ճանաչի և տպագիր, և ձեռագիր տառերը, թե միայն տպագիրը։
Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ և նախադպրոցական կրթության բովանդակության լավարկման անհրաժեշտությամբ:
Discussed
26.04.2024 - 13.05.2024
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4935
Print06.05.2024
Խոսք և հաղորդակցության ոլորտում Ավագ խմբերի համար զ ենթակետում ցանկալի է հստակեցվի հայերենի տառերի ճանաչելու վերաբերյալ միտքը, այսինքն ճանաչի և տպագիր, և ձեռագիր տառերը, թե միայն տպագիրը։
30.04.2024
Կրթական ծրագրերը պետք է նախատեսեն սանի առօրյայի կազմակերպման 3 ձև՝ խաղ, պարապմունք և սանի ազատ ժամանակի տնօրինում, և, ըստ այս փաստաթղթի՝ ուսումնական և խաղային բեռնվածության մեջ գերիշխողը պետք է խաղայինը լինի։ Հնարավոր չէ, արդյո՞ք, պարապմունքների առավելագույն և նվազագույն քանակում՝ ըստ տարիքային խմբերի միանգամից ապահովել խաղերի և պարապմունքների հարաբերակցությունը՝ թվային արտացոլմամբ․ օրինակ , ավագ խումբ՝ նվազագույնը 6 խաղ և 4 պարապմունք, առավելագույնը՝ 7 խաղ և 5 պարապմունք։ Լրացուցիչ կրթության պարապմունքներն էլ՝ ըստ մանկապարտեզների նախընտրության։
28.04.2024
1. Խնդրում եմ պարզաբանել՝ ո՞րն է պարապմունքների նվազագույն քանակը: Արդյո՞ք հաստատությունը, հիմք ընդունելով կրթական հիմնական ծրագրով հաստատված պարապմունքների օրինակելի ցանկը, կարող է կազմել սեփականը: