«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ: Միաժամանակ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով կատարվող փոփոխություններին։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները և առաջարկվող լուծումները. Հարկային կարգապահության խրախուսման, հարկերի վճարումը, որպես մշակույթ արմատավորելու, ինչպես նաև հարկային վարչարարության շարունակական բարելավման նպատակով՝ ՀՀ հարկային օրենսգրքում 2021թ, կատարված փոփոխություններով և ՀՀ կառավարության 2021թ․ օգոստոսի 12-ի N1324-Ն որոշմամբ ներդրվեց օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը։
Օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսգրքով, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները և նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրնապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները։
Հաշվի առնելով, որ Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում են լրացուցիչ վարչարարության բարենպաստ պայմաններ, որոշման նախագծով առաջարկվում է սահմանել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման հետևյալ նոր չափանիշներ և կարգավորումներ մասնավորապես․
1) բացառվել են ներդրումային ֆոնդերին հավաստագրի տրամադրումը,
2) նվազեցվել են իրավախախտումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների թույլատրելի շեմի հաշվարկման բազան՝ հաշվարկից պակասեցնելով ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով հարկային բազան,
3) հարկ վճարողի մոտ դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող հարկային երկու տարում գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասի բացակայություն,
4) հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար՝ առանց ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկել է 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա և դիտարկվող ժամանակահատվածի համար հաշվարկված ԱԱՀ-ից ազատված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան չի գերազանցել ԱԱՀ-ի հարկման բազայի 50%-ը,
5) ավելացվել են դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում օրենսգրքի 419-րդ կամ 424-րդ հոդվածների պահանջներից որևէ մեկով մեկից ավելի անգամ խախտման բացակայութուն չափանիշը,
6) ավելացվել են դիտարկվող ժամանակահատվածի ընթացքում օրենսգրքի 407-րդ, 408-րդ կամ 409-րդ հոդվածներով սահմանված իրավախախտման բացակայութուն չափանիշը,
7) հարկ վճարողի գործունեության ոլորտի համար օրենսդրությամբ սահմանված բոլոր լիցենզիաների, արտոնագրերի, ծանուցումների առկայություն,
8) հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է ամսական 2 և ավելի աշխատողի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ընդ որում բոլոր հաշվարկված աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները գերազանցում են նվազագույն աշխատավարձի չափը։
9) սահմանվել են 2-ից ոչ ավել հաշվետու ժամանակաշրջանների համար թուլատրելի իրավախախտումների ժամանակաշրջաններ։
Միաժամանակ սահմանվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների եռամսյակային պարբերականությամբ մշտադիտարկում և դրանց արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգ։
3․ Կարգավորման առարկան
Նախագծով սահմանվում են կարգավորւմներ օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող, վերանայվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման, այդ հարկ վճարողերի գործունեության նկատմամբ մշտադիրակման իրականացման կարգավորումները, ինչպես նաև սահմանվում են հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված դրույթներ։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման Հավելված N 1-ի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 2.3 կետից, որով նախատեսվում է իրականացնել օրինապահ հարկ վճարողի համակարգի կատարելագործում և հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ:
5․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1324-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում: Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը:
-
Duration
31.03.2026 16.04.2026 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 257
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.