Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

2Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները և առաջարկվող լուծումները. Հարկային կարգապահության խրախուսման, հարկերի վճարումը, որպես մշակույթ արմատավորելու, ինչպես նաև հարկային վարչարարության շարունակական բարելավման նպատակով՝ ՀՀ հարկային օրենսգրքում 2021թ, կատարված փոփոխություններով և ՀՀ կառավարության 2021թ օգոստոսի 12-ի N1324-Ն որոշմամբ ներդրվեց օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը։

Օրինապահ հարկ վճարողին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են օրենսգրքի 2931-ին հոդվածով։ Միաժամանակ, այդ հոդվածի 3-րդ մասով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամկետը սահմանված է հավաստագրի տրամադրման օրվանից 12 ամիս։

Օրինապահ հարկ վճարողի համակարգը առավել գրավիչ դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու օրենսգրքով սահմանված կարգավորումները և նախատեսել համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ, ինչպես նաև կատարելագործել ու բարելավել օրնապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները։ Այդ նպատակով օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ

1) oրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը ազատվում է ԱԱՀ-ից: Ընդ որում, առաջարկը ներկայացվել է հաշվի առնելով նաև Կառավարության ծրագրով նախատեսված՝ ԱԱՀ վճարողների համար ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ գանձումը սահմանին աստիճանաբար չեղարկելու միջոցառումը, որը նպատակը տնտեսավարող սուբյեկտների կողմից ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինումն է,

2) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը չի վերաբերի ներդրումային ֆոնդերին և ներդրումային ֆոնդերի կառավարչներին, հաշվի առնելով վերջիններիս մասով կիրառվող շահութահարկի նվազ՝ 0.01% դրույքաչափը,

3) oրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադվելու է անժամկետ,

4) հարկային մարմինը իրականացնելու է oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, նպատակ ունենալով ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը,

5) Կառավարության կողմից կսահմանվի հավաստագրի գործողության դադարեցման կարգը, որտեղ կնշվեն այն դեպքերը, երբ իրականացվող մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը կդադարեցվի։

6) oրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների մասով հարկային մարմինը օրենսգրքով սահմանված հարկ վճարողների սպասարկման գործառույթը կիրականացնի անհատական՝ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձի միջոցով,

7) համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կկկիրառվի 0,8 գործակից։

Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների համար վարչարարության բարենպաստ պայմանների ընդլայնման շրջանակներում նախատեսվում է հավաստագիր ունեցող օրինապահ հարկ վճարողների ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման մասով սահմանել առաջնահերթություն, մասնավորապես՝ վերանայելու ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ռիսկային համարվելու չափանիշները։

 3 Կարգավորման առարկան

Նախագծով սահմանվում են կարգավորումներ օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններին վերաբերող, վերանայվում են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման, այդ հարկ վճարողերի գործունեության նկատմամբ մշտադիրակման իրականացման կարգավորումները, ինչպես նաև սահմանվում են հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված դրույթներ։

4Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման Հավելված N 1-ի «Պետական եկամուտների կոմիտե» բաժնի 2.3 կետից, որով նախատեսվում է իրականացնել օրինապահ հարկ վճարողի համակարգի կատարելագործում և հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որպեսզի հարկային կարգապահությունը ընկալվի ոչ միայն որպես պարտավորություն, այն նաև գնահատվի, լինի շահավետ:

5 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

7Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում: Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը:

  • Duration

    31.03.2026 16.04.2026
  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 332

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: