Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված ինստիտուցիոնալ փոփոխությունների արդյունքում ռազմարդյունաբերության քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության և զարգացման հետ կապված մի շարք գործառույթներ իրականացվում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Այդ հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշմամբ հաստատված կարգերում և փաստաթղթերի ձևերում կատարել համապատասխան փոփոխություններ։

          2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

           Նախագծով առաջարկվում է որոշմամբ հաստատված մի շարք հավելվածներում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել հակադարձ ուղղությամբ տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ կարգերի կիրառման ընթացքում պետական մարմինների լիազորությունների հստակ տարանջատումն ապահովելու նպատակով։

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացների իրավական կարգավորման հստակեցմանը և համապատասխանեցմանը պետական կառավարման համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխություններին։ Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարության կարծիքի հաշվառմամբ որոշման ընդունման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվելու ՀՀ պաշտպանության նախարարի 29.12.2016թ. N 15-Ն հրամանը։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է  ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում:

 

  • Duration

    30.03.2026 14.04.2026
  • Type

    Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 127

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: